Հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր պետությունները վատթարացրել են դիրքերը «Henley & Partners»-ի անձնագրերի ուժի ինդեքսի նորացված վարկանիշում։ Փորձագետների գնահատմամբ՝ անկումը հիմնականում պայմանավորված չէ առանց վիզայի մուտքի հնարավորությունների կրճատմամբ․ նման փոփոխություններ արձանագրվել են միայն Հայաստանի և Ուզբեկստանի դեպքում։ ԱՊՀ երկրների դիրքերի վատթարացման հիմնական պատճառը այլ պետությունների ակտիվ դիվանագիտական գործունեությունն է, որի արդյունքում վերջիններս ընդլայնել են իրենց միջազգային կապերն ու ավելացրել առանց վիզայի մուտքի հնարավորություններ ունեցող ուղղությունների թիվն՝ առաջ անցնելով հետխորհրդային տարածաշրջանի երկրներից։ The post ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում appeared first on Alphanews .