Քաղաքագետ Մաքսիմ Վասկովը Alpha News -ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների զեկույցին՝ կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև այդ զեկույցի առնչությամբ Հայաստանի իշխանությունների արձագանքին։ Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ի զեկույցի նպատակն է նախազգուշացնել Հայաստանին տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը խզելու և տնտեսական առավելությունները կորցնելու վտանգների մասին։ «Կարծում եմ՝ ԵԱՏՄ անդամ երկրները պարզապես ցանկանում էին տեղեկացնել Հայաստանին հնարավոր հետևանքների մասին, որպեսզի հետագայում չասեն, թե չգիտեին կամ չէին կանխատեսում, թե իրականում ինչ տեղի կունենա Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու, տասնամյակների ընթացքում ձևավորված կապերը խզելու և այն ներդրումները կորցնելու դեպքում, որոնք ԵԱՏՄ երկրները կատարել են Հայաստանի զարգացման գործում։ Հասկանալի է, որ Հայաստանի տնտեսության համար բարենպաստ պայմանները պահպանելն անհնար կլինի։ Այստեղ կկրկնվի այն իրավիճակը, որը ժամանակին ստեղծվել էր Ուկրաինայում՝ 2013 թվականի վերջին և 2014 թվականի սկզբին։ Երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի առաջ հստակ դրվեց Ռուսաստանի հետ ինտեգրացիոն նախագծերը պահպանելու և միաժամանակ Եվրամիության հետ համագործակցելու հնարավորության հարցը, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը միանշանակ բացատրեց, որ դա հնարավոր չի լինի․ անհրաժեշտ է լինելու ընտրություն կատարել», — ասել է Վասկովը։ The post ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար կվերածվի տասնամյակներով ձևավորված տնտեսական կապերի խզման. Մաքսիմ Վասկով appeared first on Alphanews .