factor.am Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի և այլ ենթակառուցվածքների դեմ հարվածների թուլացմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։ «Ալեքսն ու Յոնասը Ռուսաստանի ղեկավարին հստակ ասել են, որ անհրաժեշտ են մեր էներգետիկայի և ենթակառուցվածքների դեմ գործողությունների իրական թուլացմանն ուղղված քայլեր»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հավելել է, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է նոյեմբերին նախատեսված եռակողմ հանդիպման նախապատրաստումը, որին կմասնակցեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ «Ռուսաստանի հետ սահմանակից երկրներ լինելով՝ Ֆինլանդիան և Նորվեգիան առանձնահատուկ շահագրգռվածություն ունեն անվտանգության ոլորտում ճիշտ և հուսալի լուծումներ գտնելու հարցում», – ընդգծել է Զելենսկին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am appeared first on Infocom .