shantnews.am Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանի բոլոր խնդիրներն առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք պետք է աշխատենք բազմաբևեռ աշխարհի ձևավորման ուղղությամբ, որը շահավետ կլինի բոլորիս համար։ Դա մեզ հնարավորություն կտա համագործակցել ձեզ և մյուս երկրների հետ, որոնք ցանկանում են պահպանել իրենց անկախությունն ու ազատությունը։ Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ մենք կարող ենք լուծել տարածաշրջանում առկա բոլոր խնդիրներն առանց ԱՄՆ-ի միջամտության։ Մենք ինքներս կարող ենք լուծել բոլոր խնդիրները։ Պետք չէ հույս դնել ամերիկյան օգնության վրա»,- ընդգծել է Փեզեշքիանը։ Նրա կարծիքով՝ տարածաշրջանի երկրներն ի վիճակի են ինքնուրույն աջակցել միմյանց բոլոր ոլորտներում՝ ներառյալ տնտեսությունը, անվտանգությունն ու մարդասիրական օգնությունը։ The post Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 1 hour ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 2 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 3 hours ago

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ
Infocom / 3 hours ago
Related coverage

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Aravot / 17 minutes ago

Զենքի վերահսկողության խստացում․ արդյոք գործող օրենքը բավարար չէ
Armenian Business News (ABNews) / 17 minutes ago

Ֆինլանդիայի նախագահը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջիկա 30 տարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Alpha News / 17 minutes ago

Քննարկվել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Shant News / 24 minutes ago