Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի տեղեկատվությամբ՝ ստաժավորման ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Նրա հայտարարությամբ՝ 3500 թափուր աշխատատեղի համար մուտք է գործել 55 հազար հայտ, որոնցից 5600-ը եղել է եզակի։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում անցյալ տարի մոտ 50%-ը շարունակել է գործունեությունը հանրային հաստատություններում, այդ թվում՝ մի մասին երկարաձգվել է ստաժավորման ժամկետը, 160-ի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, իսկ նրանցից 40-ն անցել է մրցույթ և դարձել հանրային ծառայող։ «Շատ մեծ ծրագիր է. դրանում ներգրավված է 364 գերատեսչություն, ինչպես նաև ինքնակառավարման մարմիններ։ Մենք խնդրեցինք ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն ներգրավվել, քանի որ մարզերում ևս տեղի երիտասարդների համար պետք է լինեին ավելի շատ հնարավորություններ ստաժավորում անցնելու համար։ Թբիլիսիում, ինչպես գիտեք, շատ գերատեսչություններ են կենտրոնացած, ինչպես կենտրոնական իշխանության մասում, այնպես էլ իրավաբանական անձանց, պետական ընկերությունների տեսքով, շատերը, և արդյունքում մենք ստացանք շուրջ 3500 թափուր աշխատատեղ։ Մենք ունեինք 55 հազար հայտ, որոնցից 5600-ը եզակի էին։ Սա վկայում է շատ մեծ հետաքրքրության մասին, և ընտրվել է մինչև 1500 ստաժոր»,– նշել է Լևան Ժորժոլիանին։ The post Ստաժավորման ծրագրում 364 գերատեսչություն է ընդգրկված, ընտրվել է մինչև 1500 ստաժոր appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ստաժավորման ծրագրում 364 գերատեսչություն է ընդգրկված, ընտրվել է մինչև 1500 ստաժոր
Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանիի... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Վրաստանում ակտիվացել է վիրուսային սեզոնը․ ամենատարածվածը ռինովիրուսն է
AliQ Media / 2 hours ago

Նախարարների տեղակալները համատեղության կարգով կկարողանան ղեկավարել նաև ենթակա կառույցները
AliQ Media / 5 hours ago

Խվիչա Կվարացխելիան ընդգրկվել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն տասնյակում
AliQ Media / 6 hours ago

Էկոնոմիկայի նախարարությունը կբռնագրավի քաղաքացու հողատարածքը մարզադաշտի շինարարության համար
AliQ Media / 6 hours ago
Related coverage

հոկտեմբերի 27 | 23:33Պատրաստ ենք վերականգնել գազի մատակարարումը եվրոպական երկրներ. Նովակ
Akhaltskha.net / 7 minutes ago

Педагог школы Дилиска – обладательница Национальной премии учителя
JNEWS / 2 hours ago

В Ахалкалаки прошел фестиваль «Одно небо, многообразие культур»
JNEWS / 3 hours ago

Սամցխե-Ջավախքում քննարկվել են 2027 թվականի ենթակառուցվածքային ծրագրերը
Akhaltskha.net / 3 hours ago