Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին հանդիպում է ունեցել Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլիի, տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծեր իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մունիցիպալիտետներում ընթացող և նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը, աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը, շինարարության ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2027 թվականին նախատեսվող ենթակառուցվածքային աշխատանքներին, ինչպես նաև դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներին։ Հանդիպմանը մասնակցել են նահանգապետի առաջին տեղակալ Դավիթ Մումլաձեն, տեղակալներ Սերգի Մուշկուդիանին և Վախթանգ Մերաբիշվիլին, տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության ղեկավար Մարինա Գաչեչիլաձեն և մունիցիպալիտետների քաղաքապետերը։ 2026 թվականին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մունիցիպալիտետներում իրականացվում է ընդհանուր առմամբ 502 ենթակառուցվածքային նախագիծ՝ 99 միլիոն լարի ընդհանուր արժեքով։ Գրառումը Սամցխե-Ջավախքում քննարկվել են 2027 թվականի ենթակառուցվածքային ծրագրերը appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սամցխե-Ջավախքում քննարկվել են 2027 թվականի ենթակառուցվածքային ծրագրերը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԱշխարհՕրը՝ 60 վայրկյանում | 28.10.2026հոկտեմբերի 28 | 19:59
Akhaltskha.net / 3 hours ago

Սա մեծ քայլ էր Հայաստանի ինքնիշխանության ճանապարհին | Ինչո՞ւ է դա կարևոր
Akhaltskha.net / 4 hours ago

Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել են բնակչության հետ հանդիպումները
Akhaltskha.net / 4 hours ago

Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի թիվ 1 հանրային դպրոցի ուսուցչուհի Իամզե Մսխվիլիձեն արժանացել է Ազգային ուսուցչի մրցանակին
Akhaltskha.net / 4 hours ago
Related coverage

Ռուսթավի-Թբիլիսի երթուղում 70 նոր ավտոբուս կգործի
AliQ Media / 3 hours ago

Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Tether-ի պատվիրակությանը
AliQ Media / 3 hours ago

Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ
AliQ Media / 3 hours ago

Հատուկ պենիտենցիար ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեն հրաժարականի դիմում է ներկայացրել
AliQ Media / 3 hours ago