Էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված աշխարհի խոշորագույն հարթակի՝ Tether-ի նախագահ և հիմնական բաժնետեր Ջանկառլո Դևազինիի և Tether-ի պատվիրակության անդամների հետ։ Տեղեկությունը տարածում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանում և տարածաշրջանում ֆինտեխ (ֆինանսական տեխնոլոգիաներ) ոլորտի զարգացումը, ներդրումային միջավայրը, ինչպես նաև Վրաստանում Tether-ի կողմից իրականացված, ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը։ «Ընդգծվել են այն կարևոր ջանքերը, որոնք Վրաստանի կառավարությունն ուղղում է երկրում տեխնոլոգիական և նորարարական էկոհամակարգի զարգացմանը։ Ուշադրություն է դարձվել ֆինանսական ոլորտի արդիականացմանն ու ֆինտեխ նորարարությունների զարգացմանը, ինչը նպաստելու է Վրաստանի՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և ֆինանսական կենտրոնի ձևավորմանը։ Հանդիպմանը ներկա է եղել խորհրդարանի պատգամավոր Վախթանգ Թուրնավան», — ասված է տարածված հայտարարության մեջ։ The post Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Tether-ի պատվիրակությանը appeared first on AliQ Media .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Tether-ի պատվիրակությանը
Էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է... Շարունակել կարդալ

Comments
No comments yet — be the first to comment.
More from AliQ Media

Ռուսթավի-Թբիլիսի երթուղում 70 նոր ավտոբուս կգործի
AliQ Media / 1 hour ago

Վրաստանում գրեթե յուրաքանչյուր 4-րդ երեխան ապրում է աղքատության մեջ
AliQ Media / 1 hour ago

Հատուկ պենիտենցիար ծառայության գլխավոր տնօրեն Գիորգի Պատարիձեն հրաժարականի դիմում է ներկայացրել
AliQ Media / 1 hour ago

Թբիլիսիում հարսանիքի ժամանակ սպանել են փեսայի եղբորը
AliQ Media / 7 hours ago
Related coverage

ԱշխարհՕրը՝ 60 վայրկյանում | 28.10.2026հոկտեմբերի 28 | 19:59
Akhaltskha.net / 1 hour ago

США предупредили страны Персидского залива об ударах по Ирану после выборов: WSJ
Akhaltskha.net / 4 hours ago

Из бюджета Ахалкалаки запросили дополнительное финансирование для церквей
JNEWS / 4 hours ago

В Армении с 1 ноября изменятся правила выдачи паспортов и ВНЖ
JNEWS / 4 hours ago