Թբիլիսիում՝ օդանավակայանին հարակից տարածքում նախատեսված մարզադաշտի կառուցման պատճառով, քաղաքացուն պատկանող գույքը հարկադիր կարգով կբռնագրավվի (էքսպրոպրիացիա): Այս մասին Էկոնոմիկայի նախարարի հոկտեմբերի 13-ի հրամանն արդեն հրապարակվել է։ Մասնավորապես, ինչպես նշված է փաստաթղթում, բարձր մակարդակի ֆուտբոլային, ռեգբիի, համերգային և այլ մասսայական միջոցառումների կազմակերպման համար Թբիլիսիում՝ օդանավակայանին հարակից տարածքում (Լուգարի հետազոտական կենտրոնի և Սևծովյան համալսարանի միջև), նախատեսվում է ՈՒԵՖԱ-ի չորրորդ կատեգորիայի 70 հազար հանդիսականի համար նախատեսված ֆուտբոլային մարզադաշտի կառուցում։ Ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ է ձեռք բերել (գնել) նախագծի տարածքում գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը։ Սակայն, ինչպես նշված է հրամանում, համաձայնություն չի կայացել Թբիլիսիում, Շալվա Լոլաձեի 1-ին փակուղի №6 հասցեում գտնվող 537 քմ մակերեսով ոչ գյուղատնտեսական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող շինության (կառուցվող, ընդհանուր մակերեսը՝ 588.40 քմ) կամավոր գնման շուրջ։ Որպես արդյունք՝ նախարարության որոշմամբ Վադիմ Ռոմանովի սեփականություն հանդիսացող այս անշարժ գույքը կենթարկվի էքսպրոպրիացիայի (հարկադիր բռնագրավման)։ Ինչպես նշված է հրամանում, որոշումը կարող է բողոքարկվել հրապարակման կամ պաշտոնական կարգով ծանոթանալու օրվանից մեկ ամսվա ժամկետում՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերով պալատում։ The post Էկոնոմիկայի նախարարությունը կբռնագրավի քաղաքացու հողատարածքը մարզադաշտի շինարարության համար appeared first on AliQ Media .