«Մեկ երկինք՝ բազմատեսակ մշակույթ» խորագրով եռօրյա փառատոնի երկրորդ օրն անցկացվեց Ախալքալաքում։ Նախագծի նպատակն է Վրաստանում ապրող տարբեր ազգերի մշակույթը, ավանդույթներն ու ազգային ինքնությունը ներկայացնել ավելի լայն հարթակներում՝ նպաստելով մշակութային բազմազանության ճանաչմանն ու տարածմանը։ Փառատոնն այս տարի Վրաստանում անցկացվում է առաջին անգամ։ Եռօրյա ծրագրի առաջին օրը տեղի է ունեցել Թբիլիսիում՝ Նոդար Դումբաձեի անվան երիտասարդ հանդիսատեսի թատրոնում։ Երկրորդ օրվա միջոցառումները կազմակերպվել են Ախալքալաքում, իսկ փառատոնի եզրափակիչ օրը նախատեսված է անցկացնել նոյեմբերի 1-ին՝ Բոլնիսիում։ «Նախագիծը նոր է, այն առաջին անգամ է անցկացվում Վրաստանում։ Այն իրականացվել է Վրաստանի Մշակույթի նախարարության և «Ստեղծագործ Վրաստան» կազմակերպության աջակցությամբ և ֆինանսավորմամբ»,- Jnews-ի հետ զրույցում ասաց փառատոնի կազմակերպիչ Էլենե Լազարեշվիլին։ Ախալքալաքում փառատոնն անցել է սակավաթիվ հանդիսատեսի ներկայությամբ։ Հավանաբար, այցելուների փոքր թվի պատճառներից մեկը միջոցառման մասին նախնական հայտարարության բացակայությունն էր։ «Մեկ երկինք՝ բազմատեսակ մշակույթ» փառատոնը բազմաժանր է՝ թատերական ներկայացումներից մինչեւ ազգային երգ ու պար։ Փառատոնին մասնակցել են նաեւ Ախալքալաքի տեղական պարային անսամբլները։ Ինչպես նաեւ Թբիլիսիից ժամանած Նուցայի դպրոցի սաները հանդիսատեսին ներկայացրել են երաժշտական համարներ և թատերական ներկայացում։ «Մեկ երկինք՝ բազմատեսակ մշակույթ» նախագիծը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել տարբեր մշակույթների ներկայացուցիչներին՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնելու իրենց ինքնատիպությունն ու մշակութային ժառանգությունը։ Նման նախաձեռնությունները կարևոր են բազմազգ հասարակության մշակութային հարստությունը բացահայտելու և տարբեր համայնքների միջև փոխճանաչողությունը խթանելու տեսանկյունից։ Ախալքալաքում փառատոնի սակավամարդ լինելը ցույց է տալիս, որ մշակութային միջոցառումների հաջող կազմակերպման համար կարևոր է ոչ միայն բովանդակալից ծրագիրը, այլև դրա մասին ժամանակին և պատշաճ իրազեկումը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ախալքալաքում անցկացվեց «Մեկ երկինք՝ բազմատեսակ մշակույթ» փառատոնը

Comments
No comments yet — be the first to comment.
More from JNEWS

Педагог школы Дилиска – обладательница Национальной премии учителя
JNEWS / 1 hour ago

В Ахалкалаки прошел фестиваль «Одно небо, многообразие культур»
JNEWS / 3 hours ago

ახალქალაქში 15-მეტრიანი საახალწლო ნაძვის ხის დადგმას გეგმავენ
JNEWS / 3 hours ago

დღეს საქართველოში მასწავლებლის ეროვნული დღეა
JNEWS / 3 hours ago
Related coverage

Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը
Akhaltskha.net / Oct 22

«Armeno-Georgica» կոնգրեսը բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության․ Լավրենտի Ջանաշվիլի
Akhaltskha.net / Oct 16

Թբիլիսիում բացվել է Երվանդ Քոչարի «Բազմաչափ հանճարը» ցուցահանդեսը
Akhaltskha.net / Oct 9

Թբիլիսիում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը՝ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով
Akhaltskha.net / Oct 8