Բորժոմիի մունիցիպալիտետի Լիկանի հյուրանոցում անցկացվել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի և դաշնակահարների միջազգային մրցույթի բացման արարողության։ Միջոցառումը մեկնարկել է գալա համերգով, որի ընթացքում հանդիսատեսի առջև ելույթ են ունեցել վրացի և արտասահմանցի ճանաչված երաժիշտներ՝ Թամար Լիչելի՝ դաշնակահարուհի, Դավիթ Ալադաշվիլի՝ դաշնակահար, Լորենցո Դի Բելլա՝ դաշնակահար (Իտալիա), Ջաննի Բուրիեզի՝ ջութակահար (Իտալիա), Դմիտրո Չոն՝ դաշնակահար (Ուկրաինա, Ավստրիա)։ Թենգիզ Ամիրեջիբիի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը հիմնադրվել է ի պատիվ վրացի անվանի դաշնակահար և մանկավարժ Թենգիզ Ամիրեջիբիի։ 2017 թվականին մրցույթը ստացել է միջազգային կարգավիճակ։ Դրա հիմնական նպատակն է երիտասարդների շրջանում դասական երաժշտության նկատմամբ հետաքրքրության խթանումը և կատարողական վարպետության մակարդակի բարձրացումը։ Բացման արարողությանը ներկա են եղելԲորժոմիի մունիցիպալիտետի քաղաքապետ Մամուկա Գելաշվիլին, Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Փերաձեն, Բորժոմիի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Գելա Մաղրաձեն, Սակրեբուլոյի փոխնախագահ Ռևազ Լաշխին, Բակուրիանիի զարգացման գործակալության նախագահ Եկատերինե Օրջոնիկիձեն, ինչպես նաև տարածաշրջանային վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների այլ ներկայացուցիչներ։ Գրառումը Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Բորժոմիում մեկնարկել է Թենգիզ Ամիրեջիբիի անվան միջազգային երաժշտական փառատոնն ու դաշնակահարների մրցույթը

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

Ի՞նչ ընտրություն է կատարելու ԱՄՆ-ի ժողովուրդը, և որն է հայ համայնքի մոտեցումը
Akhaltskha.net / 2 hours ago

Protests in Europe again
Akhaltskha.net / 11 hours ago

Եվրոպայում կրկին ցույցեր են
Akhaltskha.net / 17 hours ago

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Խոնդկեր Մոհամմադ Թալհան քննարկել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր
Akhaltskha.net / 17 hours ago
Related coverage

დეკემბრიდან ბორჯომი-ბაკურიანის მატარებელი, რომელსაც „კუკუშკას“ უწოდებენ, თავის მარშრუტს დაუბრუნდება
JNEWS / Oct 9

Ռուսական երկաթուղիներ» հոլդինգի դուստր կառույցը հայտարարել է Հայաստանի և Վրաստանի միջև եռօրյա երկաթուղային տուրի մեկնարկի մասին
JNEWS / Oct 9

Ախալքալաքի քաղաքապետարանը բարձրացրել է Դարբինյան փողոցի բարեկարգման աշխատանքների գնման արժեքը
JNEWS / Oct 5

Ախալքալաքում համերգ է անցկացվել՝ նվիրված Վրաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին
JNEWS / Oct 5