Մեծ Բրիտանիան և Լեհաստանը նախատեսում են համատեղ զորավարժություններ իրականացնել Բալթիկ ծովում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածվել է պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի՝ Վարշավա կատարած այցից և լեհ գործընկեր Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ բանակցություններից հետո։ Կողմերը համաձայնության են եկել ամրապնդել ռազմական համագործակցությունը «հաջորդ սերնդի հակաօդային պաշտպանության հրթիռների արտադրության և մշակման», «անօդաչու և հակաօդային տեխնոլոգիաների համատեղ մշակման», կիբերանվտանգության և «Բալթիկ ծովում պաշտպանական ռազմածովային գործունեության իրականացման համար՝ զորավարժությունների և տարածաշրջանային համակարգման միջոցով»։ Նշվում է, որ համաձայնությունները ձեռք են բերվել «կամավորների կոալիցիայի» զորավարժություններից առաջ, որոնք տեղի կունենան Լեհաստանում նոյեմբերին։ Մասնակցելու են հազարավոր զինվորականներ։ —00—ԼԱ The post Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում appeared first on 24News .