Մոսկվան և Կիևը հաստատել են, որ հոկտեմբերի 27-ից Խերսոնի մարզի Ալյոշկի բնակավայրում ուժի մեջ է մտել տեղային հրադադարի ռեժիմ․ հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Կողմերի փոխանցմամբ՝ լռության ռեժիմը սահմանվել է բացառապես հումանիտար նպատակներով՝ խաղաղ բնակչության տարհանումն ապահովելու և հումանիտար օգնություն հասցնելու համար։ Ըստ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ՝ կրակի դադարեցման հիմնական նպատակը տարածաշրջանում լայնամասշտաբ հումանիտար գործողության իրականացումն է: Ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ապահովել քաղաքացիական բնակչության տարհանումը, ինչպես նաև իրականացնել տարածքների ականազերծում և առաջին անհրաժեշտության հումանիտար օգնության տեղափոխում: Նշենք , որ ըստ Սպիտակ տան՝ Ալյոշկիի հատվածում տեղային հումանիտար հրադադարի շուրջ բանակցությունները տեղի են ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ, որին մասնակցել են ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմերի ներկայացուցիչները: