ԵՄ սահմանային գործակալությունը՝ Frontex-ը, կկարողանա վերահսկել սոցիալական ցանցերը՝ միգրացիոն հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար․ հայտնում է Politico -ն։ Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է Frontex-ի վերակազմավորման պլանը, որը կընդլայնի անօրինական միգրացիայի դեմ պայքարի նրա կարողությունները։ Այն ավելի կարևոր դեր կխաղա ԵՄ-ում մնալու օրինական իրավունք չունեցող մարդկանց արտաքսման գործում, ինչպես նաև սոցցանցերի մոնիթորինգի իրավունք։ Սոցցանցային հարթակների դերն անօրինական միգրացիային նպաստող տեղեկատվության տարածման գործում կենտրոնական դեր է խաղացել իսպանական Սեուտա էքսկլավում ճգնաժամի ժամանակ, երբ հուլիսին հազարավոր միգրանտներ անօրինական կերպով հատել էին սահմանը մի քանի ժամվա ընթացքում։ ԵՄ տեխնոլոգիաների հարցերի համակարգող Հեննա Վիրկկունենը հայտարարել է, որ նոր կանոնները Frontex-ի շրջանակում կստեղծեն առցանց մոնիթորինգի և արձագանքման կենտրոն՝ հանրային հասանելի սոցիալական ցանցերի բովանդակությունը վերահսկելու համար՝ արտաքին սահմանների կառավարմանը վերաբերող զարգացումները հայտնաբերելու, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի հետ կապված անօրինական առցանց բովանդակության դեմ գործողություններին աջակցելու համար ։ Գործակալությունը նաև հանդես կգա որպես վստահելի նշումներ կատարող (trusted flagger)՝ համաձայն Թվային ծառայությունների մասին ակտի՝ առցանց հարթակներում մատնանշելով անօրինական բովանդակությունը և անհրաժեշտության դեպքում ազգային իշխանություններին խնդրելով արձակել հեռացման հրամաններ։