COP17-ի Կանաչ գոտում տեղի ունեցավ AI4Biodiversity նախաձեռնության շրջանակում անցկացվող «AI4Biodiversity․ Կարո՞ղ է արհեստական բանականությունը դառնալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առանցքային շարժիչ ուժը» խորագրով պանելային քննարկումը՝ միավորելով գիտական, տեխնոլոգիական, երիտասարդական և մասնավոր ոլորտի համայնքների ներկայացուցիչներին: Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան կենսաբազմազանության պահպանության գործում արհեստական բանականության կիրառման հնարավորություններին, էկոհամակարգերի մշտադիտարկման և բնապահպանական խնդիրների բացահայտման նորարարական լուծումներին։ IDBank-ի Խորհրդի անդամ Ելենա Խաչվանքյանի խոսքով՝ գիտության, տեխնոլոգիաների և մասնավոր հատվածի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում կենսաբազմազանության պահպանման ոլորտում։ «Կենսաբազմազանության պաշտպանությունը բիզնեսի համար այլևս միայն պատասխանատվության հարց չէ, այն ռազմավարական անհրաժեշտություն է՝ ուղղված ռիսկերի արդյունավետ կառավարմանը, բիզնեսի երկարաժամկետ դիմակայունության ամրապնդմանը և կայուն ապագայի կառուցմանը։ Կարևոր է, որ նորարարական գաղափարները ստանան գործնական կիրառություն, իսկ մեր բնապահպանական ծրագրերը կարող են դառնալ դրանց փորձարկման հարթակներ։ Ի վերջո, մեր նպատակը ոչ թե պարզապես նոր տեխնոլոգիաներ ստեղծելն է, այլ դրանց միջոցով կենսաբազմազանության պահպանման և վերականգնման գործում իրական, չափելի և երկարաժամկետ արդյունքների հասնելը»,- նշեց Ելենա Խաչվանքյանը։ Նախաձեռնությանն աջակցությունը IDBank-ի և Իդրամի բնապահպանական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։ Այն հնարավորություն է ընձեռում խթանելու տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը բնապահպանության ոլորտում, աջակցելու երիտասարդ մասնագետներին և նպաստելու էկոլոգիական նախագծերի հետագա զարգացմանը։ ԻԴՐԱՄ ԵՎ IDBANK ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ *գովազդ