«Թույլ տվեք պատմել ձեզ հարուստների մասին։ Նրանք տարբերվում են ձեզնից և ինձնից»,— մի առիթով գրել է Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը։ «Այո՛, նրանք ավելի շատ փող ունեն»,— իր պատմվածքներից մեկում հակադարձել է Էռնեստ Հեմինգուեյը։ Գրականության երկու հսկաները ճշգրիտ ձևակերպել են կյանքի հիմնական առեղծվածներից մեկը։ Արդյո՞ք հարուստները սովորական մարդիկ են, որոնք պարզապես մեծ բանկային հաշիվներ ունեն, թե՞ նրանք հոգեբանորեն լրիվ այլ տեսակ են, գրում է Inc.com-ը։ Այս հարցի պատասխանը փորձել են գտնել ոչ միայն գրողները, այլև գիտնականները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հարուստ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում միայնության մեջ և պակաս զգայուն են ուրիշների ապրումների նկատմամբ։ Եկամտի աճը նաև բարձրացնում է ինքնագնահատականը։ Կան նաև զվարճալի բացահայտումներ․ Ֆինլանդիայում անցկացված մի հետազոտություն ցույց է տվել, որ շքեղ մեքենաների վարորդներն ավելի հաճախ են կոպիտ վարքագիծ դրսևորում ճանապարհներին։ Իսկ մեկ այլ հետազոտության համաձայն՝ հարուստ մարդիկ ավելի հակված են երեխաներից քաղցրավենիք «գողանալու»։ Այս ամենը ամրապնդում է այն կարծրատիպը, թե հարուստներն իսկապես «այլ տեսակ» են։ Բայց ի՞նչ են ասում գիտական փաստերը։ Արդյո՞ք փողն է փոխում մարդուն, թե՞ որոշակի բնավորություն ունեցող մարդիկ են ավելի հեշտ հարստանում։ Հոնկոնգի չինական համալսարանի հետազոտողները իրականացրել են լայնամասշտաբ մետա-վերլուծություն՝ ուսումնասիրելով 11 նախկին հետազոտություններ, որոնք տարիների ընթացքում հետևել են մարդկանց եկամուտներին և նրանց անձնային «Մեծ հնգյակի» (Big Five) հատկանիշներին (պարտաճանաչություն, նևրոտիզմ, էքստրավերսիա/արտավերսություն, համաձայնվողականություն, բացություն)։ Ընդհանուր առմամբ վերլուծվել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 130,000 մարդկանց տվյալներ։ Ուսումնասիրելով տվյալները ժամանակի մեջ՝ գիտնականները փորձել են հասկանալ ոչ միայն այն, թե ինչպես է եկամուտն ազդում բնավորության վրա, այլև հակառակը՝ ինչպես է բնավորությունն ազդում եկամտի վրա։ Արդյունքները, որոնք հրապարակվել են Psychological Bulletin ամսագրում, բավականին ուշագրավ են։ Պարզվել է, որ երբ մարդկանց եկամուտն ավելանում է, նրանց բնավորությունը փոխվում է կանխատեսելի ուղղությամբ․ Բարձրանում է պարտաճանաչությունը (conscientiousness)․ Մարդիկ դառնում են ավելի պատասխանատու, կազմակերպված և հուսալի։ Նվազում է նևրոտիզմը (neuroticism)․ Եկամտի աճը նպաստում է էմոցիոնալ կայունությանը։ Նվազում է համաձայնվողականությունն ու արտավերսությունը (extraversion)․ Հարստանալուն պես մարդիկ դառնում են ավելի պակաս զիջող և քիչ հակված դեպի ակտիվ սոցիալական շփումները։ Սակայն կա մի կարևոր նրբություն․ Երբ հետազոտողները տվյալները վերլուծել են հակառակ ուղղությամբ, նրանք ստացել են նույն պատկերը։ Այն մարդիկ, որոնք սկզբնապես եղել են ավելի պարտաճանաչ և էմոցիոնալ առումով կայուն (ցածր նևրոտիզմով), հետագայում ավելի մեծ հավանականությամբ են ունեցել եկամուտների աճ։ Այսինքն՝ պատասխանատու և հավասարակշռված լինելը օգնում է վաստակել ավելի շատ գումար։ Զարմանալին այն է, որ բարձր արտավերսությունը (ակտիվ շփվող լինելը) փոքր-ինչ նվազեցրել է եկամտի աճի հավանականությունը։ Հետազոտողների կարծիքով՝ աշխատավարձի աճին զուգահեռ մեծանում են նաև պարտականություններն ու աշխատանքային պահանջները, ինչն էլ ստիպում է մարդուն լինել ավելի կենտրոնացած և պարտաճանաչ։ «Մեր էմպիրիկ տվյալները ցույց են տալիս, որ ժամանակի ընթացքում բարձր եկամուտը հանգեցնում է ավելի մեծ կայունության և նվազեցնում է որոնողական վարքագիծը։ Աշխատակիցները, որպես կանոն, որդեգրում են արդյունավետ, կայուն աշխատանքային ռազմավարություններ՝ նորություններ փնտրելու փոխարեն»,— նշում է հետազոտության համահեղինակ Լի Վենդոնգը։ Ինչ վերաբերում է արտավերսության նվազմանը, ապա ղեկավար պաշտոններում կամ բարձր վարձատրվող աշխատանքում մարդիկ պարզապես քիչ ժամանակ են ունենում անպտուղ զրույցների և սուրճի շուրջ երկար շփումների համար։ Այս հետազոտությունը կարևոր ուղերձ ունի բոլորի համար․ մեր բնավորությունը հավերժական կամ քարացած չէ։ Թեև գենետիկան հսկայական դեր ունի (օրինակ՝ ծնունդով ինտրովերտը երբեք չի դառնա ցանկացած հավաքույթի ոգին), այնուամենայնիվ, կյանքի փորձն ու միջավայրը ժամանակի ընթացքում կարող են էապես փոխել մեր անձնային գծերը։ Ղեկավարների համար սա ազդակ է, որ աշխատակցի աշխատավարձը բարձրացնելիս նրանք ոչ միայն խրախուսում են նրան, այլև հնարավորություն են տալիս դառնալու ավելի կենտրոնացված և պարտաճանաչ։ Ձեր բնավորությունը ձեր ճակատագիրը չէ։ Իսկ եթե ձեր կյանքի փորձառություններից մեկը դառնա մեծ ֆինանսական հաջողությունը, ապա պատրաստ եղեք, որ ճանապարհի մյուս ծայրում դուք կդառնաք փոքր-ինչ այլ մարդ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչպես է եկամտի աճը փոխում մարդու բնավորությունը․ 130,000 մարդու մասնակցությամբ հետազոտության արդյունքները
Արդյո՞ք փողն է ազդում մարդու անձնային հատկանիշների վրա, թե՞ բնավորությունն է որոշում եկամտի չափը։ Ավելի քան 130,000 մարդկանց տվյալների վերլուծությունը բացահայտում է ուշագրավ իրականությունը։

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը
Armenian Business News (ABNews) / 43 minutes ago

Սյունիքում հայտնաբերվել է վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)
Armenian Business News (ABNews) / 53 minutes ago

Երեք որոշում, որոնք դանդաղեցնում են բիզնեսի աճը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Աճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի
Armenian Business News (ABNews) / 1 hour ago
Related coverage

Քննարկվել է Սիսիան-Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագիրը
24TV / 24News / 55 minutes ago

Կստեղծվի կենսաբազմազանության տեխնոլոգիական հաբ. մանրամասնում է փոխնախարար Աբիսողոմոնյանը
Armenpress / 2 hours ago

Սա ապաշրջափակման մասին պայմանագիր չէ, այլ՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագիր
Pastinfo / 2 hours ago

Սա ապաշրջափակման մասին պայմանագիր չէ, սա Ադրբեջանը Նախիջևանին կապող ծրագիր է․ Հովսեփյան
A1plus / 2 hours ago