Ucom–ի և FPWC-ի՝ Կանաչ գոտու տաղավարում տեղի ունեցավ Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով միաժամանակ գրքի ու բնության թեմաներով։ Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանիների հետ անսպասելի հանդիպումներով։ Ընկերության և փոխօգնության մասին այս պատմությունը պատանի ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանի վայրի բնությանը՝ սովորեցնելով ճանաչել, հասկանալ ու պահպանել այն։ «Ucom-ում մենք հավատում ենք, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է վաղ տարիքից՝ ճանաչելու, հետաքրքրվելու և հարցեր տալու միջոցով։ Գիրքն այդ ճանապարհին կարևոր ուղեկից կարող է լինել։ Որպես «կանաչ» ընկերություն՝ աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ցանկանում ենք երիտասարդների համար ստեղծել սովորելու և իրենց շրջապատող աշխարհը բացահայտելու նոր հնարավորություններ։ FPWC-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որի միջոցով ձգտում ենք նպաստել ավելի իրազեկ ու հոգատար սերնդի ձևավորմանը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Շնորհանդեսին գրքի հեղինակն ու նկարազարդողը՝ Շողեր Պետրոսյանը և Էմմա Իսախանյանը ներկայացրին ստեղծագործության մտահղացումն ու ստեղծման պատմությունը։ Պատանի մասնակիցները զրուցեցին գրքի ստեղծողների հետ, հարցեր ուղղեցին նրանց և կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանդիպումն ուղեկցվեց գրքից հատվածների ընթերցմամբ և քննարկմամբ։ «Արևորդի» փառատոնի և մեր կրթական ծրագրերի առանցքում միշտ եղել է երիտասարդ սերնդի մոտ բնապահպանական գիտակցության ու հոգատարության ձևավորումը։ «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը պարզապես արկածային պատմություն չէ, այլ յուրօրինակ կամուրջ երեխաների և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության միջև։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա գործընկեր Ucom-ի աջակցությամբ կարողանում ենք գրականության, արվեստի և ֆիլմերի միջոցով պատանիներին ներգրավել բնության պահպանության կարևորագույն գործում», - ընդգծեց «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։ Գիրքը կներկայացվի նաև COP17-ի Կապույտ գոտում գործող KM-GBF տաղավարում անցկացվող Կրթության օրվա շրջանակում, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության դերին և միջազգային համագործակցության խթանմանը։ Ucom-ը երկարամյա համագործակցություն ունի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ աջակցելով բնության պահպանությանը, բնապահպանական կրթությանն ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ «Արևորդի» փառատոնի և «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի հրատարակման աջակցությունն այս գործընկերության մի մասն է։ *գովազդ
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը
Ucom–ի և FPWC-ի՝ Կանաչ գոտու տաղավարում տեղի ունեցավ Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով միաժամանակ գրքի ու բնության թեմաներով։Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանի...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Հայկական հագուստի և տեքստիլի արտահանումը ԵՄ աճել է 17,2%-ով
Armenian Business News (ABNews) / 3 hours ago

Փախուստ էկրաններից․ գրքերի անսպասելի հաղթարշավը թվային դարում
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

Հայաստանը՝ հանգույց Արևելք-Արևմուտք հաղորդակցությունում
Armenian Business News (ABNews) / 5 hours ago

ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 2026 Թ․
Armenian Business News (ABNews) / 6 hours ago
Related coverage

Հայաստանի բնական ռեսուրսների արժեքը 15 տրիլիոն դոլար է
Noyan Tapan TV / 2 hours ago

Driving Like Crazy Doesn’t Make You a Hero
EVN Report / 11 hours ago

«Երաժշտությամբ փորձել նկարագրել, թե ի՞նչ է կատարվում դեմենցիայով, Ալցհայմերով, շիզոֆրենիայով, պարզապես միայնակ մարդկանց ուղեղում»
Aravot / 11 hours ago

Երեւի թե վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ, սա նոր մշակույթ է. Վարդեւանյանը՝ Գաբրիելյանին
Pastinfo / 11 hours ago