Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանին համարում է Ռուսաստանի կայուն և հուսալի գործընկերը , այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում։ Նա այս կարծիքը հայտնել է՝ մեկնաբանելով Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների ելույթները։ ՌԴ նախագահը հավելել է , որ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ ակտիվ երկխոսություն է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։