ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը TRIPP նախագծի համաձայնագրի վավերացման քննարկման ժամանակ հայտարարել է, որ այն զուտ տրանսպորտային նախագիծ դիտարկելը պարզունակ և վտանգավոր մոտեցում է։ «Պարզունակ է և վտանգավոր TRIPP–ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։ TRIPP-ը նախևառաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր շահերը, իր ինքնիշխանությունն ու հեռանկարը։ Որքան էլ փորձենք խուսափել անվտանգային կոմպոնենտից, գոնե ինձ համար անընդունելի է TRIPP-ի անջատումը իրական խաղաղության փաթեթից, այն պարագայում, երբ Հայաստանից տարածքներ շարունակում են օկուպացված մնալ, երբ Բաքվում գերիներ ունենք, երբ Ադրբեջանից ամեն օր նոր պահանջներ են թելադրվում։ 1․Տարանցիկությունը ինքնին տնտեսական շահ չէ․ գոնե այս պահին Հայաստանի տնտեսական արդյունքների և փոխադարձության մասին որևէ հաշվարկ չի ներկայացվել։ Տնտեսականի կողքին, ահռելի է և ակնհայտ ադրբեջանական և թուրքական աշխարհի շահը․ Նախիջևանն անխոչընդոտ կապվում է Ադրբեջանին, որի ռազմավարական և աշխարհաքաղաքական գինը պատմական է։ Մինչդեռ Համաձայնագիրը չի պարունակում համեմատելի որևէ մեխանիզմ, որը կսահմաներ Հայաստանին խոստացված «փոխադարձ առավելությունների» բնույթը, ծավալը կամ կիրարկելիությունը։ 2․ Հայաստանը կառուցապատման իրավունք է տալիս, ինչի մասին նաև հայտարարել է Փաշինյանը։ Եվ չկա հաջորդ հարցի պատասխանը- ի՞նչ տարածքներ է ընդգրկում կառուցապատումը։ Հողօգտագործման և կառուցապատման 49-ամյա բացառիկ իրավունքներ են տրամադրում՝ առանց հստակ տեղանքի։ 3․ Մենք քվեարկելու ենք մի փաստաթուղթ, որը բազմաթիվ հարցերի կողքին շարադրված է պայմանագրերին ոչ բնորոշ հավաստիացման կամ ըղձական եղանակով։ Highly likely մոտեցումով։ Ակնհայտ է, որ համաձայնագրում տեղ գտած իրավական անհստակությունները խիստ ռիսկային են ինքնիշխանությանն ու իրական վերահսկելիության առումով։ 3․ ՍԴ դրական եզրակացությանը չի տալիս մի շարք իրավական–սահմանադրական հարցերի պատասխաններ։ Իսկ ինքնիշխանությունը չափվում է ոչ թե թղթի վրա մի քանի անգամ արձանագրված լինելու հանգամանքով, այլ՝ սեփական տարածքի նկատմամբ իրական վերահսկողական մեխանիզմների երաշխավորված առկայությամբ։ Համաձայնագիրը նախատեսում է օրենսդրական բացառություններ, որոնց բովանդակությունը սահմանվելու է առևտրապայմանագրային փաստաթղթերով, այդ թվում մասնավոր սեփականություն հանդիսացող հողերի ձեռքբերմանը կամ այլ իրավունքներին առնչվող։ Քվեարկելու եք, վավերացնելու ապագա օրենսդրական բացառությունների օգտին՝ առանց ունենալու դրանց բովանդակությունը՝ նախքան կանոնադրության և Բաժնետիրական համաձայնագրի կնքումը կամ հրապարակումը։ Հարց՝ եթե այդ բացառությունները վերաբերեն պետական սահմանի պահպանության, մաքսային հսկողությանը կամ իրավապահ գործունեության այս կամ այն դրվագներին, արդյոք Հայաստանը կկարողանա լիարժեքորեն իրականացնել իր սուվերեն վերահսկողությունը։ Ըստ էության, համաձայնագիրը չի արտացոլում մասնավոր օպերատորի լիազորությունների եւ պետական գործառույթների հստակ տարանջատումը, ինչպես նաեւ Հայաստանի համար համապատասխան տարածքի եւ ենթակառուցվածքի նկատմամբ լիակատար ինքնիշխանության պահպանման երաշխիքներ։ 4․ Համաձայնագիրը չի պարունակում հետադարձելիություն և վեճերի լուծման մեխանիզմներ։ Առարկայացվում է 49 տարվա ժամանակահատված՝ հաջորդ իշխանություններին չերաշխավորելով վերատեսության որևէ գործիքակազմ, որը թույլ կտա Հայաստանի ռազմավարական առաջնահերթությունների փոփոխության դեպքում վերանայել պայմանները։ 5․ Եթե TRIPP ծրագիրը չի ապահովում պետության իրական վերահսկողությունը, հստակ տնտեսական շահը, սահմանադրական երաշխիքները և պայմանները վերանայելու հնարավորությունը, ապա այն սոսկ դիտարկվում է որպես զարգացման հնարավորություն։ Առանց այդ երաշխիքների՝ ծրագիրը կարող է վերածվել ռազմավարական վտանգի, որի հետևանքները Հայաստանը ստիպված կլինի կրել երկար Բնականաբար, Հայաստանին անհրաժեշտ են նոր ճանապարհներ և տնտեսական նոր հնարավորություններ, սակայն ոչ սեփական ինքնիշխանությունն ու որոշումներ կայացնելու ազատությունը սահմանափակելու գնով։ Կարծում եմ՝ արդարացված է մեր մտավախությունը, որ TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր»։ The post TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ Գալստյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ Գալստյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իսրայելում Քնեսեթի ընտրություններին վերջին 54 տարվա ամենաբարձր մասնակցությունն է գրանցվել
Azg / 2 hours ago

Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Azg / 2 hours ago

Վազգեն Սարգսյանի ձեռագիր գրությունը՝ ողբերգական դեպքից 9 օր առաջ
Azg / 5 hours ago
Նիդերլանդները ողջունում է ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Azg / 6 hours ago
Related coverage

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ
Sputnik Armenia / 4 minutes ago

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
1in.am / 1 hour ago

TRIPP can be implemented before final peace treaty, foreign minister says
CivilNet / 1 hour ago

Armenia’s foreign minister says Trump Route can advance before peace treaty
CivilNet / 1 hour ago