ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի՝ 1999 թվականի հոկտեմբերի 18-ին արված այս ձեռագիր գրառումը՝ գրելով. «Ես բախտ եմ ունեցել աշխատելու հայրենիքը, պետությունն ու ազգը իրենցից ու ամեն ինչից վեր դասող ղեկավարների՝ Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Լինելով միմյանցից շատ տարբեր անհատներ՝ նրանք, այնուամենայնիվ, ունեն ընդհանրություններ, որոնք կփաստեն այս երեք պետական ու ազգային գործիչներին գործի բերումով և կյանքում ճանաչողները։ Նրանք չէին (չեն) սիրում իրենց անձի գովազդումը՝ հնարավորինս խուսափելով PR-ից, գործի մարդիկ էին, չէին (չեն) սիրում տեսախցիկների առջև կեցվածք ընդունելն ու ժամերով խոսելը։ Նրանց բնորոշ էին (են) համեստությունը, համբերատարությունն ու լայնախոհությունը։ Այս ցանկը կարելի է շարունակել՝ անդրադառնալով նաև ընկերասիրությանը և այլ կարևոր որակների։ Սա Վազգեն Սարգսյանի ձեռագիր գրառումն է՝ «Ձեռագրի» մասին։ «Ձեռագիր» անվանումով հեռուստահաղորդաշար էր ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի կառավարության գործելաոճը՝ «ձեռագիրը», ներկայացնելու նպատակով։ Ես հրավիրվել էի որպես հաղորդաշարի գլխավոր խմբագիր և մեկնաբան՝ ամեն շաբաթ հանրային հեռուստատեսությամբ ներկայացնելու վարչապետի և կառավարության գործունեությունը։ Վազգենը ուշի-ուշով դիտում էր բոլոր հաղորդումները և անհրաժեշտության դեպքում ներկայացնում իր դիտարկումները։ Սա նրա հերթական՝ 18.10.1999 թվականի գրառումն է՝ ողբերգական իրադարձություններից կարճ ժամանակ առաջ։ Իրեն հատուկ համեստությամբ նա առաջարկում է քիչ օգտագործել «վարչապետ» բառը և փոխարենը՝ ավելի հաճախ գործածել «կառավարություն» բառը։ Ինձ համար այս ձեռագիր գրառումը թանկ հիշողություն է։ Այն սկսվում է կատարված աշխատանքի վերաբերյալ վարչապետի գնահատականով, իսկ հաջորդող հանձնարարականը վկայում է Վազգեն Սարգսյանի համեստության և թիմային աշխատանքը կարևորող ղեկավար լինելու մասին։ Գուցե մի օր որոշեմ ձեռագիրը հանձնել թանգարանին, բայց առայժմ այն իմ ղեկավարների ձեռագիր գրառումների թանկ հավաքածուի մասն է, որը խնամքով պահպանում եմ։ Աստված լույսի ու խաղաղության մեջ պահի երջանկահիշատակ վարչապետ Վազգեն Սարգսյանի և հոկտեմբերի 27-ի եղերական օրը բոլոր զոհվածների հոգիները»։ The post Վազգեն Սարգսյանի ձեռագիր գրությունը՝ ողբերգական դեպքից 9 օր առաջ appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Վազգեն Սարգսյանի ձեռագիր գրությունը՝ ողբերգական դեպքից 9 օր առաջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իսրայելում Քնեսեթի ընտրություններին վերջին 54 տարվա ամենաբարձր մասնակցությունն է գրանցվել
Azg / 1 hour ago

Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Azg / 1 hour ago

TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ Գալստյան
Azg / 4 hours ago
Նիդերլանդները ողջունում է ՀՀ Կառավարության ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Azg / 4 hours ago
Related coverage

Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | TRIPP-ից մինչև Հոկտեմբերի 27-ի գործ․ թեժ քննարկումներ ԱԺ-ում
Public Television of Armenia — 1Lurer / 8 minutes ago

«Էրդողանն Ալիևին հիմա յուղում է, կդաղի հետո». Իրական Թուրքիա
Alpha News / 8 minutes ago

Անկարայում կհանդիպեն Ղազախստանի և Թուրքիայի նախագահները
Ermenihaber / 9 minutes ago

«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Factor.am / 12 minutes ago