armenpress.am Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» նախագիծը։ Արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում հիշեցրել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։ «Խաղաղության խորհրդի նպատակն աշխարհի տարբեր անկյուններում խաղաղություն հաստատելն է։ Խորհուրդն այս պահի դրությամբ ունի 28 անդամ։ Անդամակցությունը երեք տարի ժամկետով է։ Խաղաղության խորհրդում կամավոր նվիրատվությունների մեխանիզմ է սահմանված։ Հայաստանի Հանրապետության կողմից այս խորհրդում մինչև այժմ ոչ մի նվիրատվություն չի եղել։ Մեզ համար Խաղաղության խորհուրդը նաև Միացյալ Նահանգների և անդամ մյուս երկրների հետ քաղաքական երկխոսության և գործակցության առաջխաղացման լավ հարթակ է»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Խորհրդի պաշտոնական կայքում նշվում է, որ այն ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում: The post Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը | armenpress.am appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը | armenpress.am

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին | hetq.am
Infocom / 1 hour ago

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Infocom / 2 hours ago

Փեզեշքիան․ Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության | shantnews.am
Infocom / 2 hours ago

Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ | factor.am
Infocom / 3 hours ago
Related coverage

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
Aravot / 16 minutes ago

Զենքի վերահսկողության խստացում․ արդյոք գործող օրենքը բավարար չէ
Armenian Business News (ABNews) / 16 minutes ago

Ֆինլանդիայի նախագահը չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջիկա 30 տարում ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Alpha News / 17 minutes ago

Քննարկվել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը
Shant News / 23 minutes ago