Չինաստանում մի շարք խոշոր ապրանքանիշեր խզել են համագործակցությունը Կիլիան Մբապեի հետ՝ տեսանյութի պատճառով, որտեղ ֆրանսիացի ֆուտբոլային գերաստղը, ենթադրաբար, ծաղրել է Մաո Ցզեդունին ․ հայտնում է Politico -ն։ X սոցիալական հարթակում լայնորեն տարածված տեսանյութում Մբապեին հարցնում են իր մասնակցությամբ համացանցային ամենազվարճալի մեմի մասին։ Նա պատասխանել է, որ դա մի մեմ է, որտեղ իր դեմքը Photoshop-ի միջոցով տեղադրված է ինչ-որ մեկի, կարծեմ՝ չինացի բռնապետի դեմքի փոխարեն։ Չինաստանում Մաո Ցզեդունի՝ երկրի ժամանակակից հիմնադիր առաջնորդի վերաբերյալ կատակները համարվում են անհարգալից։ Ըմպելիքներ արտադրող Dongpeng-ը և կաթնամթերքի հսկա Mengniu-ն հայտարարել են ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ պայմանագրերը դադարեցնելու մասին, թեև որպես պատճառ տեսանյութը չի նշվել։ Մեր ընկերությունը կտրականապես դեմ է ազգային զգացմունքները վիրավորող ցանկացած վարքագծի և որդեգրել է զրոյական հանդուրժողականության քաղաքականություն , նշվում է Dongpeng-ի հայտարարությունում։ Մեր ընկերությունն անհապաղ դադարեցնում է ցանկացած համագործակցություն Կիլիան Մբապեի հետ , հայտարարել է Mengniu-ն։ Չինաստանի պետական հեռարձակող CCTV-ն դադարեցնում է իսպանական Լա Լիգայի հանդիպումների հեռարձակումը։ Մբապեն հանդես է գալիս Ռեալ Մադրիդ ակումբում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Չինական բրենդները խզել են կապերը Կիլիան Մբապեի հետ՝ «բռնապետի» մասին արված մեկնաբանության պատճառով
Չինաստանում մի շարք խոշոր ապրանքանիշեր խզել են համագործակցությունը Կիլիան Մբապեի հետ՝ տեսանյութի պատճառով, որտեղ ֆրանսիացի ֆուտբոլային գերաստղը, ենթադրաբար, ծաղրել է Մաո Ցզեդունին․ հայտնում է Politico-ն։ X սոցիալական հարթակում լայնորեն տարածված տեսանյութում Մբապեին հարցնում են իր մասնակցությամբ համացանցային ամենազվարճալի մեմի մասին։ Նա պատասխանել է, որ դա մի մեմ է, որտեղ իր դեմքը Photoshop-ի միջոցով տեղադրված է […]

Comments
No comments yet — be the first to comment.
More from ABC Media

Պուտինն Ադրբեջանին համարում է Ռուսաստանի «կայուն և հուսալի գործընկերը»
ABC Media / 14 minutes ago

Frontex-ը սոցցանցերում միգրացիայի վերաբերյալ քննարկումներին հետևելու լիազորություն է ստանում
ABC Media / 27 minutes ago

Ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը՝ աշխարհի չեմպիոն
ABC Media / 49 minutes ago

Զանգվածային ձերբակալություններ՝ Ստամբուլում #abcmedia #abcլուրեր
ABC Media / 59 minutes ago
Related coverage

Armenia-US TRIPP Agreement sets out framework for regional transport links
Public Radio of Armenia / 16 minutes ago

Սամվել Կարապետյան․ Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրությունների, եթե լինի՝ կմասնակցենք, կհաղթենք
PanArmenian / 16 minutes ago

Սա ԱԺ-ում իմ վերջին ելույթն է․ Լիլիթ Ստեփանյան
Factor.am / 20 minutes ago

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ. ՈՒՂԻՂ
Armenpress / 21 minutes ago