Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են բացառիկ գտածոներ՝ ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել: Գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ: Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցն իրենից ներկայացնում է քարաշար դամբարանախուց՝ շրջապատված կրոմլեխով։ Կրոմլեխի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Կառույցը շարված է տուֆի և բազալտի քարերով։ Դրա կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան։ Դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ։ Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։ 2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։ Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։ Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։ —00—ՄԱ The post Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24TV / 24News / 4 minutes ago

Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
24TV / 24News / 8 minutes ago

#ՀԻՄԱ. ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
24TV / 24News / 9 minutes ago

Բացառվում ա մի իրավիճակ, որ ՀՀ-ն ինչ-որ բան բացի, իրա համար ամեն ինչ մնա փակ. Ռուբինյան
24TV / 24News / 11 minutes ago
Related coverage

Երեք որոշում, որոնք դանդաղեցնում են բիզնեսի աճը
Armenian Business News (ABNews) / 8 minutes ago

Company re-exporting phones to Russia is Armenia’s top taxpayer
OC Media / 31 minutes ago

Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել. ոսկեղենից մինչև Օգոստոսի դրամ
Pastinfo / 37 minutes ago

ԿԲ–ն պատրաստվում է տնտեսական փուչիկի պայթյունի՞. Հակոբ Բադալյան
Azg / 49 minutes ago