Նիդեռլանդների Թագավորության ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Նիռերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովի և Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրությունից։ Պատվիրակությանը դիմավորել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Թոմ Բերենդսենը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին: Շրջայցի ավարտին Թոմ Բերենդսենը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցելության համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։ –00—ՅՄ The post Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

«Թուրքիան չի ուզում կրել այլոց հրահրած կոնֆլիկտների հետևանքները»․ Էրդողան
24TV / 24News / 23 minutes ago

27֊ի կրակոցները, որ շարունակվում են մինչ այսօր․ պատմաբան Ռուբեն Վարդանյան
24TV / 24News / 35 minutes ago

Քննարկվել է Սիսիան-Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագիրը
24TV / 24News / 46 minutes ago

#ՀԻՄԱ. ԱԺ ՆԻՍՏ․ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ TRIPP-Ի ՆԱԽԱԳԾԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
24TV / 24News / 47 minutes ago
Related coverage

Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Shant News / 34 minutes ago

Նիդերլանդների արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Aravot / 1 hour ago

Премьер-министр Пашинян почтил память жертв преступления 27 октября 1999 года
Hetq / 2 hours ago

Lyon Belediyesi heyeti Ermeni Soykırımı Anıtı’nı ziyaret etti
Ermenihaber / Oct 26