Չինաստանի ֆոնդային բորսայում արձանագրվել է արհեստական բանականության տիրույթում գործող 50 խոշոր չինական ընկերությունների բաժնետոմսերի 40 տոկոս անկում, ինչի հետեւանքով ընկերությունների կապիտալիզացիան կորցրել է հարյուրավոր միլիարդ դոլարներ։ Ընդ որում, անկման կոնկրետ պատճառ չի նշվում, իսկ վերլուծաբանները տեսակետ են հայտնում, որ պատճառը աճի վրա խաղն ու դրա հետեւանքով փուչիկի ձեւավորումն է, որը պայթում է ինչ որ պահի, քանի որ դինամիկ աճը չի ապահովվում իրական կապիտալի հոսքով։ Խոշոր հաշվով, համանման պատկեր է Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Մենք տեսնում ենք գների շեշտակի աճ, բայց անկասկած է, որ այդ ամենի ներքո չկա կայուն կապիտալ եւ հիմնականում այսպես ասած վարկային փողեր են։ Ըստ էության, Հայաստանի անշարժ գույքի շուկայում, կառուցապատման այդ մեծ տեմպի ներքո մենք գործ ունենք սպեկուլյատիվ պրոցեսի հետ, ինչի վտանգներ զգում է նաեւ Կենտրոնական բանկը, որը նախօրեին կայացրել էր առեւտրային բանկերի համար կապիտալի հակացիկլիկ բուֆերը 0,25 տոկոսով բարձրացնելու՝ 2,25 դարձնելու որոշում։ Ավելի ոչ մասնագիտական, պարզ ձեւակերպմամբ, սա նշանակում է, որ ԿԲ–ն առեւտրային բանկերին պարտադրում է կուտակել ավելի շատ փող՝ տնտեսության վատ օրերի համար, երբ կարող են լինել վարկային միջոցների վերադարձի հետ կապված խնդիրներ։ Սա իհարկե չենք կարող կապել լոկ անշարժ գույքի շուկայի հանգամանքով։ Առհասարակ, Հայաստանում ահռելի են սպառողական վարկերը, մինչդեռ տնտեսությունը բավականին ռիսկային փուլում է, կապված այն պրոցեսների հետ, որ տեղի են ունենում Հայաստանի շուրջ ԵԱՏՄ շրջանակում։ Ի դեպ, հարկ է նկատել, որ ԿԲ–ն այս տարի արդեն երկրորդ անգամ է կայացնում կապիտալի հակացիկլիկ բուֆերը 0,25 տոկոսով բարձրացնելու որոշում։ Առաջինը հուլիսին էր, եւ այդ որոշումը ուժի մեջ կմտնի 2027 թվականի փետրվարից, իսկ արդեն երեկ կայացված՝ եւս 0,25–ով բարձրացնելու որոշումը ուժի մեջ կմտնի 2027–ի մայիսի 1–ից։ Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան The post ԿԲ–ն պատրաստվում է տնտեսական փուչիկի պայթյունի՞. Հակոբ Բադալյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԿԲ–ն պատրաստվում է տնտեսական փուչիկի պայթյունի՞. Հակոբ Բադալյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Դեռ դիակներն ԱԺ դահլիճից չհանած՝ պաշտոններ էին պահանջում, այդ թվում՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը. Լևոն Քոչարյան
Azg / 43 minutes ago

Բա էսօրվա ձեր դատախազին հարց տվե՞լ եք. Ջհանգիրյանը՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին
Azg / 1 hour ago

Բա էսքան գալիս ենք հաշվետվություն տանք, որ Հոկտեմբերի 27-ը պիտի բացվի. Քոչարյան
Azg / 1 hour ago

ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է արտահայտի հայ ժողովրդի ունեցած աշխարհընկալումն ու իրողությունները. ԱԺ նախագահ
Azg / 1 hour ago
Related coverage

Company re-exporting phones to Russia is Armenia’s top taxpayer
OC Media / 24 minutes ago

Մեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել. ոսկեղենից մինչև Օգոստոսի դրամ
Pastinfo / 30 minutes ago

Վերացվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրության կասեցումը
24TV / 24News / 31 minutes ago

Տենց ե՞ք առևտուրը դիվերսիֆիկացնում, Հայաստանի հարավային դարպասնա, 1 հատ կշեռքի հույսին եք թողել
Pastinfo / 49 minutes ago