Այսօր հոկտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի հերթական բախումն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Շիրակի փողոցից դեպի Հարավ-արևմտյան թաղամաս տանող Բաբաջանյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Մարտին Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենան և դեռևս չպարզված անձի վարած մոպեդը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է։Մոպեդավարին առաջինն օգնության են հասել «Tesla»-ի վարորդը և նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի սան, ապագա պարեկը, և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա օտարերկրացի է, «Tesla»-ի վարորդն էլ ենթարկվել է սթափության փորձաքննության եղել է սթափ։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վթարի մեղավորը մոպեդավարին է եղել, ով ավտոմեքենաների միջով մի կերպ անցնելով պետք է բախվեր բեռնատարին, սակայն բախվեց «Tesla»-ին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ —00—ՄԱ The post Երևանում բախվել են «Tesla»-ն ու մոպեդը. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց appeared first on 24News .