Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային։ անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից, այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։ Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է։ Վարդան Ոսկանյան , իրանագետ, արևելագետ The post «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ. Վարդան Ոսկանյան appeared first on Ազգ .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
«Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ. Վարդան Ոսկանյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Azg

Իսրայելում Քնեսեթի ընտրություններին վերջին 54 տարվա ամենաբարձր մասնակցությունն է գրանցվել
Azg / 11 hours ago

Պուտինը հանդիպել է Իրանի նախագահի հետ
Azg / 11 hours ago

Վազգեն Սարգսյանի ձեռագիր գրությունը՝ ողբերգական դեպքից 9 օր առաջ
Azg / 14 hours ago

TRIPP-ն ավելի շուտ քաղաքական պայմանավորվածություն է, քան կայուն իրավական երաշխիքներ ապահովող համաձայնագիր. Լիլիթ Գալստյան
Azg / 14 hours ago
Related coverage

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ
24TV / 24News / 8 minutes ago

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»
24TV / 24News / 14 minutes ago

Բորդյուժա․ Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
24TV / 24News / 23 minutes ago

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների
1in.am / 45 minutes ago