ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Ձերբակալվել են Արարատ մարզի Սիփանիկ գյուղի վարչական ղեկավար Խանջան Մանուկյանն ու նրա որդին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացվում է ապօրինի ձկնաբուծություն։Ըստ նախնական տվյալների՝ պետությանը պատճառվել է ավելի քան 17 միլիոն դրամ վնաս, ինչը մասամբ վերականգնվել է։Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Սիփանիկի վարչական ղեկավարին և որդուն ձերբակալել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացրել են Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։