1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով վերաբացված քրեական վարույթի շրջանակում վերջին մեկ տարում կատարվել են շուրջ 10 հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ, առգրավվել ու ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ իրականացվել են նաև փաստաթղթերի զննումներ, տրվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու երեք հանձնարարություններ, ինչպես նաև իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․ «2019 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի և մյուսների կողմից տեռորիստական ակտ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր կատարվել են ապացուցողական և վարութային մի շարք գործողություններ։ Մասնավորապես՝ – Կատարվել են շուրջ 1 տասնյակ հարցաքննություններ և լրացուցիչ հարցաքննություններ։ – Ուղարկվել են տեղեկատվության պահանջի մասին դիմումներ։ – Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ 3 հանձնարարություններ են տրվել օպերատիվ մարմնին։ – Կատարվել են փաստաթղթերի զննումներ։ – Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով հսկող դատախազի թույլտվությամբ առգրավվել և ուսումնասիրվել են մի շարք գաղտնի փաստաթղթեր։ – Իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ։ – Հսկող դատախազը նախորդած ժամանակահատվածում իրականացրել է դեպքի մասին որոշակի տեղեկություններ ունեցող քաղաքացիների ընդունելություններ: Ընդունելությունների արդյունքներն ուղարկվել են քննիչին՝ համապատասխան ապացուցողական գործողություններ կատարելու նպատակով: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազի՝ 2024 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ, քրեական վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ Նախաքննությունն ընթացքի մեջ է»։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Էրդողան-Ալիև զրույցը լավ չի անցել, Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այլևս նույնը չեն լինի․ ադրբեջանական աղբյուրներ
Factor.am / 23 minutes ago

Սահմանադրության նոր նախագիծը կհրապարակվի նոյեմբերի կեսերին․ Սրբուհի Գալյան
Factor.am / 30 minutes ago

ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակը, վճարվել են նաև նախորդ ամիսների գումարները
Factor.am / 33 minutes ago

«Եթե հանդիպեք Իշխան Զաքարյանին փողոցում կամ սրճարանում, ի՞նչ կասեք նրան»․ Աբրահամյանը՝ Առուստամյանին
Factor.am / 36 minutes ago
Related coverage

"Каждый раз хочу вернуться": саудовский принц — о любви к Армении и инвестиционных планах
Sputnik Armenia / 19 minutes ago

Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Shant News / 21 minutes ago

ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
ArmLur / Zhoghovurd / 23 minutes ago

Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ դեռահասն «Ալլահու աքբար» բացականչելով հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա ու սպանվել
ABC Media / 28 minutes ago