ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը առաջիկա շաբաթներին հասանելի կդառնա հասարակության լայն շերտերին: Factor TV -ի հետ հարցազրույցում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հստակեցրեց ժամկետը․ «Հանրության դատին՝ ըստ նախնական պլանավորման, մենք պատրաստվելու ենք այն ներկայացնել նոյեմբերի կեսերին»։ Սրբուհի Գալյանը հատուկ շեշտադրեց, որ հրապարակվելիք փաստաթուղթը վերջնական չէ. «Եվ ես ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ սա նախագիծ է։ Այսինքն՝ մենք հանրության դատին չենք ներկայացնում ինչ-որ աշխատանքի վերջնարդյունք։ Մենք ներկայացնում ենք նախագիծ՝ բացելով հարթակ քննարկումների համար»։ Արդարադատության նախարարը վստահեցրեց, որ պետությունը նպատակադրված է ակտիվ երկխոսության գնալ քաղաքացիների հետ. «…Եվ պատրաստվում ենք բավականին շատ ու երկար քննարկել նախագիծը հանրության բոլոր շերտերի հետ»։ Ի՞նչ փոփոխություններ են ներառված լինելու Սահմանադրության նոր նախագծում․ մանրամասներին կարող եք ծանոթանալ այսօր՝ ժամը 20։00-ին դիտելով նախարարի հարցազրույցը Factor TV-ի տաղավարում։ Ռոբերտ Անանյան