Վրաստանում, համեմունքնի մեջ հայտնաբերվել են «Սուդան» խմբի ազո-ներկանյութեր։ Տեղեկությունը տարածում է Սննդամթերքի ազգային գործակալությունը․ «Սննդամթերքի մեջ “Սուդան” խմբի ազո-ներկանյութերի հայտնաբերման նպատակով Սննդամթերքի ազգային գործակալությունը, պետական վերահսկողության շրջանակներում, սեպտեմբերին հանրապետության ողջ տարածքում գործող իրացման տարբեր օբյեկտներից վերցրել է համեմունքների 44 նմուշ։ Լաբորատոր հետազոտությունն անցկացվել է Լևան Սամխարաուլիի անվան դատական փորձաքննության ազգային բյուրոյում։ Լաբորատոր հետազոտության համաձայն՝ խախտումներ են հայտնաբերվել հետևյալ սննդամթերքներում. Կարմիր տաքդեղ (արտադրման ամսաթիվ՝ 21.05.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 21.05.2028) — արտադրող՝ «Beyza Gida San Tic» ՍՊԸ, հայտնաբերվել են Sudan I և Sudan IV, Սվանական աղ (արտադրման ամսաթիվ՝ 21.05.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 21.05.2028) — արտադրող՝ «Իգոեթի» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 432549361 , հասցե՝ Կասպիի շրջան, գյուղ Իգոեթի), հայտնաբերվել են Sudan I և Sudan IV, Տավարի/խոզի աղացած մսի համեմունք (արտադրման ամսաթիվ՝ 29.06.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 29.06.2028) — արտադրող՝ «Դաբի» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 401946392 , հասցե՝ Դիդի Լիլո, Վարկեթիլիի տնտեսություն), հայտնաբերվել է Sudan Red G, Սվանական աղ (արտադրման ամսաթիվ՝ 15.09.2026, պիտանիության նվազագույն ժամկետ՝ 15.09.2027) — արտադրող՝ «ՆՏԿ 2016» ՍՊԸ (հասցե՝ Քոբուլեթիի շրջան, գյուղ Քվեդա Քվիրիկե / Բոբոքվաթիի մուտք), հայտնաբերվել է Sudan I։ Նշված խախտումների պատճառով բիզնես-օպերատորներին արգելվել է նշված սննդամթերքի իրացումը։ Սննդամթերքի ազգային գործակալության վերահսկողությամբ ընթանում է համեմունքների դուրսբերումը/հետկանչը շուկայից։ Գործակալությունը հորդորում է սպառողներին, եթե գնել են նշված սննդամթերքը, չօգտագործել այն։ «Սուդան» խմբի ներկանյութերը բնականորեն չեն հանդիպում սննդամթերքում։ Դրանք պատկանում են արհեստական ազո-ներկանյութերի խմբին և թույլատրված սննդային հավելում չեն հանդիսանում։ Սննդամթերքում հետևյալ ներկանյութերի՝ • Sudan I; • Sudan II; • Sudan III; • Sudan IV; • Sudan orange G; • Sudan Red G; • Sudan Red 7 B; • Sudan red B-ի օգտագործումն արգելված է։ Ռիսկերի վրա հիմնված սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության շրջանակներում 2026 թվականին նախատեսված է տարբեր կատեգորիաների սննդամթերքի 177 նմուշի լաբորատոր հետազոտություն՝ «Սուդան» խմբի ներկանյութերի պարունակության վերաբերյալ։ Այսօրվա տվյալներով՝ ընթացիկ տարում Սննդամթերքի ազգային գործակալությունը վերցրել է համեմունքների 94 նմուշ։ Արգելված ներկանյութեր են հայտնաբերվել 5 նմուշում», — գրում է ՍԱԳ-ը։ The post Վրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր «Սուդան» խմբի արգելված ներկանյութեր appeared first on AliQ Media .