Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Իրանը հոկտեմբերի 26-ին Թեհրանում կայացած քառակողմ հանդիպման ավարտին պայմանավորվել են շարունակել բանակցությունները՝ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև համագործակցության խորացման նպատակով։ Այս մասին ասվում է հանդիպման ավարտին հրապարակված համատեղ հայտարարությունում։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, Իսրայելի գործողությունները տարածաշրջանում, ինչպես նաև Պաղեստինում և Լիբանանում վերջին զարգացումները։ Հանդիպումը նախագահել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային։ Դրան մասնակցել են Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պատվիրակությունները։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Թուրքիան ներկայացրել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, Սաուդյան Արաբիան՝ պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, իսկ Պակիստանը՝ ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրը։ Գրառումը Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները տարածաշրջանային անվտանգության շուրջ appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները տարածաշրջանային անվտանգության շուրջ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԸնտրություններՕրը՝ 60 վայրկյանում | 26.10.2026հոկտեմբերի 26 | 22:47
Akhaltskha.net / 1 hour ago
Reducing size of army and Ukraine’s neutrality are non-negotiable: Zelensky
Akhaltskha.net / 1 hour ago

Կենսաբազմազանության կորուստը ազդում է նաև մարդու հիմնարար իրավունքների վրա. Աբիսողոմոնյան
Akhaltskha.net / 2 hours ago
Սենատում և Ներկայացուցիչների պալատում հաղթանակի դեպքում դեմակրատները մտադիր են հետաքննել Թրամփի և Պուտինի դիզելային վառելիքի գործարքը
Akhaltskha.net / 4 hours ago
Related coverage

Վրաստանի ԱԳՆ-ը արձագանքել է Եվրահանձնաժողովի խոսնակի քննադատությանը
AliQ Media / Oct 20

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9,2%-ով
JNEWS / Oct 19

ევროკავშირი საქართველოს ხელისუფლებას არ აფინანსებს, თუმცა მოქალაქეების მხარდასაჭერად 38 მილიონ ევროს გამოყოფს
JNEWS / Oct 17

Աճող ծախսերի փոխարեն՝ արևային վահանակներ․ Կարտիկամում որոշել են փորձարկում անել
JNEWS / Oct 8