Հոկտեմբերի 26-ին՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Մարդու իրավունքների վրա հիմնված գործողություններ կենսաբազմազանության ոլորտում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Իր ելույթում ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության և կենսաբազմազանության պահպանության սերտ փոխկապակցվածությունը՝ նշելով, որ կենսաբազմազանության կորուստը բացասաբար է անդրադառնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև մարդկանց կենսապայմանների, հիմնարար իրավունքների իրացման և սոցիալ-տնտեսական բարեկեցության վրա։ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է միջազգային համագործակցությունը, համատեղ պատասխանատվությունն ու ներառական մոտեցումները՝ ընդգծելով, որ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացներում անհրաժեշտ է ապահովել տեղեկատվության հասանելիությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը և հանրության լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը։ Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման գործում տարբեր շահագրգիռ կողմերի՝ բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, կանանց, երիտասարդների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև գործարար և ֆինանսական հատվածների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։ Գրառումը Կենսաբազմազանության կորուստը ազդում է նաև մարդու հիմնարար իրավունքների վրա. Աբիսողոմոնյան appeared first on .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Կենսաբազմազանության կորուստը ազդում է նաև մարդու հիմնարար իրավունքների վրա. Աբիսողոմոնյան

Comments
No comments yet — be the first to comment.
More from Akhaltskha.net

ԸնտրություններՕրը՝ 60 վայրկյանում | 26.10.2026հոկտեմբերի 26 | 22:47
Akhaltskha.net / 1 hour ago
Reducing size of army and Ukraine’s neutrality are non-negotiable: Zelensky
Akhaltskha.net / 1 hour ago

Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պակիստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները տարածաշրջանային անվտանգության շուրջ
Akhaltskha.net / 2 hours ago
Սենատում և Ներկայացուցիչների պալատում հաղթանակի դեպքում դեմակրատները մտադիր են հետաքննել Թրամփի և Պուտինի դիզելային վառելիքի գործարքը
Akhaltskha.net / 4 hours ago
Related coverage

Վրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել
JNEWS / Oct 23

Վրաստանը շրջակա միջավայրի աղտոտվածության բարձր մակարդակ ունեցող երկրների շարքում․ ինչ է ցույց տալիս Numbeo-ի 2026 թվականի վարկանիշը
JNEWS / Oct 22

Անհաղթահարելի հետիոտնային անցումը կամ չափազանց թանկ վարորդական իրավունքը
JNEWS / Oct 20

Ինչպե՞ս կարելի է լուծել Վրաստանի ժողովրդագրական ճգնաժամը
JNEWS / Oct 11