Դե ինչ, հարգելի քաղաքացիներ, ինչպես ասում էր մի «թուրքահպատակ» զվարճախոս՝ «սառույցը շարժվեց, պարոնայք երդվյալ ատենակալներ»։ Հենց դա էլ ուզում էի ասել, երբ լրատվական տիրույթում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ ԵԱՏՄ հանձնաժողովը նամակ-ծանուցումներ է ուղարկել միության անդամ երկրների նախագահներին՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման դեպքում մեր երկրի համար բացասական հետևանքների մասին։Ըստ այդ զեկույցի, Հայաստանի տնտեսության հավանական անկման թվերը և դրա հետևանքները վկայում են այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը պարզապես բզկտվելու է:Սակայն ես հիմա չեմ ձանձրացնի ընթերցողին այդ զեկույցում ներկայացված վիճակագրական հաշվարկները վերաշարադրելով: Այս ամենը վաղուց և մանրամասն ներկայացնում ենհայ տնտեսագետները։Պարզապես մի կողմ դնենք քարոզչական շերտերը և նայենք ճշմարտությանը:Հայաստանը կանգնած է իսկական Ռուբիկոնի առաջ, որը անցնելով՝ բախվելու ենք այնպիսի հետևանքների, որոնց խորության ու մասշտաբի մասին անգամ չես էլ ուզում խոսել։Հենց միայն տնտեսագետների հաշվարկով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սառեցման դեպքում երկրի համախառն ներքին արդյունքի անկումը կկազմի 15 %։Միայն հիշեցնեմ, որ ցանկացած երկրի ՀՆԱ-ի 3-7% կրճատումը նշանակում է խորունկ ճգնաժամ (գիտականորեն ասած՝ մեծ ծանրության անկում), իսկ այս ցուցանիշներից շատ ընկնելու դեպքում երկիրը ընկղմվում է տնտեսական աղետի մեջ: Օրինակ, ԱՄՆ-ում Մեծ ճգնաժամը սկսվեց այն բանից, որ 1930-ին՝ 1929-ի համեմատ, իրական ՀՆԱ-ն ընկավ 8,5%-ով, իսկ նվազագույն ՀՆԱ-ն՝ 12%-ով: Իսկ մեր դեպքում կանխատեսում են 15%-յա անկում։Այս ամենից բացի, հարց է առաջանում՝ ինչպես հասանք այսպիսի կյանքի:Ընդ որում, ամեն ինչ դասավորվել էր մեքսիկական սերիալների ժանրով։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ իբր ինչ-որ «արևմտամետ» կուսակցություններ ստորագրահավաք էին կազմակերպել, այն հետագայում փոխանցվեց Հայաստանի Ազգային ժողով, որն էլ «հետևելով ժողովրդի կամքին»՝ ընդունեց այդ օրենքը։Հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը:Հավաքվել էր ընդամենը 60 000 ստորագրություն՝ Հայաստանի ընդհանուր 3 103 900 բնակչության թվից։ Այսինքն՝ այս եվրախայտառակության համար ստորագրել էր Հայաստանի բնակչության 2 %-ից էլ քիչ մասը։Մտածեք միայն՝ 2%-ից քիչ մասը:Հայաստանում ՉԹՕ-ներին ու մարդ-սողուններին ավելի շատ մարդիկ են հավատում, քան մեր երկրի եվրոպական ապագային:Բայց նույնիսկ դա չէ ամենազավեշտալին, այլ այն, որ հենց Եվրամիությունը Հայաստանին չի սպասում, չի սպասել և չի սպասի, քանզի եվրաչինովնիկների և եվրոդեմոկրատիայի մյուս լուսատուների համար մեր երկիրը հետաքրքիր է ընդամենը երկու ուղղությամբ։Ահա, ըստ էության, սրա համար էր ողջ «հարայ-հրոցը», կամ ավելի ճիշտ՝ ահա և հայկական լեռների հանդեպ եվրոպացիների «անշահախնդիր» սիրո հանկարծակի բռնկման ամբողջ պատճառը։Առաջանում է հետևյալ տրամաբանական հարցը. կարող է արդյոք Հայաստանի բնակչության ընդամենը 2%-ը մնացած 98%-ի փոխարեն որոշել, թե ինչպես պետք է երկիրը կառուցի իր արտաքին քաղաքական ռազմավարությունը:Ակնհայտ պատասխանն է՝ ո՛չ, չի կարող:Եվ եթե Հայաստանին վիճակված է խզել հարաբերություններն իր հիմնական տնտեսական գործընկերոջ, այսինքն՝ ԵԱՏՄ-ի հետ, ապա դա պետք է լինի համախումբ որոշում, որին աջակցում է Հայաստանի քաղաքացիների գոնե պարզ մեծամասնությունը։Բայց, ինչպես պարզվում է, աշխարհում գոյություն ունի երկու տրամաբանություն։Առաջինը հիմնված է մաթեմատիկական հաշվարկների և սեփական երկրի շահերի տարրական հաշվառման վրա։Իսկ երկրորդը «եվրահայկական» տրամաբանությունն է, որը հաշվի չի առնում ոչինչ, բացի հայ բնակչության 2 %-ի բացարձակ անիրականանալի ցանկություններից։Հետևությունները թողնում եմ հարգելի ընթերցողին: