Սերբ քաղաքագետ, Բելգրադի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ստևան Գայիչը Alpha News -ին մեկնաբանել է Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Վուչիչի իշխանության կորուստը։ Նշենք, որ Սերբիայում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ուսանողների գլխավորած «Ուսանողական ցուցակ» (Student List) շարժումը: «Իսկապես, սերբ ժողովուրդը մեծ հաղթանակ տարավ հանցավոր ռեժիմի նկատմամբ, որը զբաղվում էր բացահայտ հանցավոր գործունեությամբ՝ սկսած թմրանյութերի ապօրինի շրջանառությունից մինչև կոռուպցիոն հսկայական նախագծերի միջոցով պետական միջոցների դասական թալանը։ Սակայն դա ամենամեծ չարիքը չէր․ ամենամեծ չարիքը ցինիզմն էր․ նրանք իրենց ներկայացնում էին որպես համակարգ, որպես պետություն, մինչդեռ իրականում, քաղցկեղային ուռուցքի պես, ոչնչացնում էին Սերբիան։ Այս 14 տարին հեշտ չէր», — հայտարարել է քաղաքագետը։ Խոսելով արտաքին քաղաքականության և Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին՝ փորձագետն ընդգծել է, որ ուսանողների ծրագրում հստակ ամրագրված է Ռուսաստանի և այլ երկրների դեմ պատժամիջոցներ չկիրառելու դրույթը։ «Ուսանողների ծրագրում ուղղակիորեն գրված է, որ նրանք պատժամիջոցներ չեն կիրառելու ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ որևէ այլ երկրի նկատմամբ, քանի որ մենք ինքներս ենք պատժամիջոցների զոհ դարձել», — նշել է Գայիչը։ The post Սերբիայում կայացած ընտրությունները սերբ ժողովրդի մեծ հաղթանակն է․ Ստևան Գայիչ appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սերբիայում կայացած ընտրությունները սերբ ժողովրդի մեծ հաղթանակն է․ Ստևան Գայիչ
Սերբ քաղաքագետ, Բելգրադի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ստևան Գայիչը Alpha News-ին մեկնաբանել է Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և Ալեքսանդր Վուչիչի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Հենրիկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Alpha News / 28 minutes ago

Ալեքսանդրապոլից Մոսկվա․ Սերգեյ Մերկուրովի կյանքն ու ստեղծագործական ուղին
Alpha News / 48 minutes ago

Анкара готова к жестким мерам ради сохранения стратегического союза с Баку: Пётр Колчин
Alpha News / 1 hour ago

Էդուարդ Դավիդյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն
Alpha News / 1 hour ago
Related coverage

Իմ կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի կվատանան․ Ստեփան Գրիգորյան
Shant News / 1 hour ago

«Վերաքննիչն ինձ արդարացրեց հոդվածով, որով 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ». Մամիկոն Ասլանյան
Azatutyun / 2 hours ago

Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Factor.am / 4 hours ago

Վերաքննիչն ինձ արդարացրեց այն հոդվածով, որով ես կալանավորված էի 2 տարի 7 ամիս. Մամիկոն Ասլանյան
168 Jham / 4 hours ago