Կիսլովոդսկցի հայազգի մարզիկ Էդուարդ Դավիդյանը ոսկե մեդալ է նվաճել քիքբոքսինգի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում։ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես գալով «ֆուլ կոնտակտ» մրցաձևում՝ Դավիդյանը վստահորեն հասել է եզրափակիչ և դարձել մրցաշարի հաղթող։ Այս փայլուն հաջողության շնորհիվ նա ոչ միայն նվաճել է ոսկե մեդալն, այլև լրացրել սպորտի միջազգային կարգի վարպետի նորմատիվը։ Էդուարդ Դավիդյանը քիքբոքսինգի մարզաձևում իր առաջին քայլերն արել է Կիսլովոդսկի թիվ 1 մարզադպրոցում։ Նա նաև ավարտել է թիվ 19 գիմնազիան։ Ներկայումս Դավիդյանը շարունակում է իր մարզական և զինվորական կարիերան՝ որպես Սանկտ Պետերբուրգի Ֆիզիկական կուլտուրայի ռազմական ինստիտուտի կուրսանտ։ The post Էդուարդ Դավիդյանը՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն appeared first on Alphanews .