Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News -ին մեկնաբանել է Էրդողանի խորհրդականի պաշտոնանկությունն Ադրբեջանում հիջաբի արգելքի մասին հայտարարության պատճառով։ «Ընդհանուր առմամբ, Անկարայի այսպիսի կոշտ արձագանքը վկայում է այն մասին, որ Էրդողանը մտադիր է ուժեղացնել, առնվազն տեղեկատվական և դիվանագիտական մակարդակներում, Ալիևին ցուցաբերվող աջակցությունը՝ բողոքի ցույցերի պայմաններում։ Ադրբեջանում այս թեման բավական հակասական է, քանի որ Էրդողանը, ինչպես հայտնի է, հենվում է կրոնական հարցերի վրա և դրանք ակտիվորեն շահարկում՝ իր ընտրազանգվածի որոշակի հատվածին համախմբելու նպատակով։ Սակայն Ադրբեջանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանումը, բնականաբար, նրա համար առաջնահերթություն է։ Ցանկացած տեղեկատվական առիթ, որը կարող է ծառայել Ալիևի մրցակիցների շահերին, նա իր մակարդակով կփորձի ճնշել», — նշել է քաղաքագետը։ Փորձագետի խոսքով՝ Էրդողանը կրոնական հարցերին մոտենում է խիստ պրագմատիկ, իսկ Ադրբեջանը նրա համար ռազմավարական նշանակություն ունի՝ որպես դեպի Ասիա տանող դարպաս։ «Պաշտոնանկությունը կոշտության և վճռականության որոշակի ազդակ է։ Այն նաև վկայում է, որ Թուրքիայի ներկայացուցիչներին ավելի լավ է զերծ մնալ Ադրբեջանում տեղի ունեցող բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություններից։ Սա առաջնահերթությունների հստակեցում է և ցույց է տալիս, որ միջազգային ասպարեզում Էրդողանը կրոնական հարցերին մոտենում է խիստ պրագմատիկ։ Ադրբեջանը նրա համար ռազմավարական նշանակություն ունի՝ որպես դեպի Ասիա տանող դարպաս, ինչպես նաև առևտրային ենթակառուցվածքի կարևոր օղակ, որը Հայաստանի տարածքով Թուրքիան կկապի Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ՝ հետագայում ընդհուպ մինչև Չինաստան հասնելու հեռանկարով։ Հանուն այդ ռազմավարական ակտիվի պահպանման՝ Անկարան պատրաստ է դիմելու կոշտ քայլերի», — ասել է Կոլչինը։ The post Անկարան պատրաստ է կոշտ քայլերի՝ հանուն Բաքվի հետ ռազմավարական դաշինքի պահպանման․ Պյոտր Կոլչին appeared first on Alphanews .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Անկարան պատրաստ է կոշտ քայլերի՝ հանուն Բաքվի հետ ռազմավարական դաշինքի պահպանման․ Պյոտր Կոլչին
Քաղաքագետ Պյոտր Կոլչինը Alpha News-ին մեկնաբանել է Էրդողանի խորհրդականի պաշտոնանկությունն Ադրբեջանում հիջաբի արգելքի մասին հայտարարության պատճառով։ «Ընդհանուր առմամբ, Անկարայի այսպիսի ...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Alpha News

Արվեստը՝ տրավմայի և պատերազմի պրիզմայով․ Էննի Քուրքջյանը գրավել է փարիզյան «Menart Fair»-ը
Alpha News / 42 minutes ago

Արտյոմ Ասատրյանը՝ «Տարվա աշակերտ – 2026» մրցույթի հաղթող
Alpha News / 1 hour ago

Հենրիկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Alpha News / 1 hour ago

Ալեքսանդրապոլից Մոսկվա․ Սերգեյ Մերկուրովի կյանքն ու ստեղծագործական ուղին
Alpha News / 2 hours ago
Related coverage

Հայկական «2 եվրատոկոսը», կամ ինչպես հասանք այսպիսի կյանքի
Sputnik Armenia / 47 minutes ago

Իմ կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի կվատանան․ Ստեփան Գրիգորյան
Shant News / 2 hours ago

«Վերաքննիչն ինձ արդարացրեց հոդվածով, որով 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ». Մամիկոն Ասլանյան
Azatutyun / 3 hours ago

Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
Factor.am / 5 hours ago