ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կավելանա և կհասնի մինչև 4,4 մլրդ դոլար։ Այդ միջոցները հասանելի կլինեն նաև Հայաստանին։ Այս մասին հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույոն ՄԱԿ-ի կենսաբազմազանության հարցերով COP17 համաժողովի մամուլի ասուլիսի ժամանակ։COP17-ի ընթացքում հայտարարվել է հիմնադրամը 500 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորելու մասին, ինչի շնորհիվ կառույցի բյուջեն կհասնի մինչև $4,4 մլրդ: Եվս 60 մլն դոլար կուղղվի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային հիմնադրամին:Պույոյի խոսքով, այս անգամ ֆինանսավորման հայտերի ընդունումը չի սահմանափակվի ավարտի ֆիքսված ամսաթվով: Նա հույս է հայտնել, որ նման ճկուն մոտեցումը թույլ կտա ավելի շատ միջոցներ ներգրավել։CARES (Coalition of Action to Recover Endangered Species - անհետացող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիա) նախաձեռնությունը նպատակ ունի վերականգնել վայրի բնության վտանգված տեսակների պոպուլյացիաները ամբողջ աշխարհում:Նախարարի խոսքով, բացի Հայաստանից և Կոլումբիայից, նախաձեռնությանը արդեն միացել են 15 երկրներ: Ակնկալվում է, որ մասնակիցների թիվը կհասնի 30-ի: Առաջիկայում երկրները ձեռնամուխ կլինեն նախաձեռնության շրջանակներում կոնկրետ ծրագրերի մշակմանը։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի բյուջեն կհասնի 4,4 մլրդ դոլարի. ՀՀ-ն կարող է օգտվել դրանից
Հայաստանը կարող է հավակնել այդ միջոցներին անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների պահպանման նախաձեռնության շրջանակներում, որը նա ներկայացրել է Կոլումբիայի և այլ երկրների հետ համատեղ Երևանում ՄԱԿ-ի COP17 համաժողովում:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Sputnik Armenia

ՌԴ–Ուկրաինա–ԱՄՆ բանակցությունները նախատեսվում են նոյեմբերի 4–ին ԱՄԷ–ում. Տուսկ
Sputnik Armenia / 1 hour ago

Սպիտակ տունը կարող է չեղարկել ռուսական հիմնադրամի դեմ սահմանված պատժամիջոցները. NYT
Sputnik Armenia / 2 hours ago

Армения превращается в "один сплошной TRIPP"? Мнение политолога
Sputnik Armenia / 2 hours ago

Աջափնյակում գազատար է վնասվել. մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է
Sputnik Armenia / 2 hours ago
Related coverage

Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ
168 Jham / 1 hour ago

Գյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
Shant News / 1 hour ago

ԱՊՀ երկրների անձնագրերը կորցնում են դիրքերը միջազգային վարկանիշում
Alpha News / 1 hour ago

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում
1in.am / 2 hours ago