ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է զբաղվածության 3 ծրագրերը միավորել մեկ միասնական համակարգում։ Հոկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը և Զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը ներկայացրին նոր ձևաչափը։ Ծրագիրը նախատեսված է 1500 շահառուի համար և կմեկնարկի 2027 թվականի հունվարին (պետբյուջեից լրացուցիչ միջոցներ չեն պահանջվի)։ Ինչու է դա կարևոր. Միասնական ծրագիրը ներառում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, մարտական գործողությունների մասնակիցներին և անապահովության համակարգում գրանցված քաղաքացիներին։ Դիմելու ընթացակարգն ամբողջությամբ թվայնացվել է. քաղաքացիները տնից կարող են ներբեռնել փաստաթղթերը, իսկ համակարգը ավտոմատ կերպով կստուգի համապատասխանությունը։ Հիմնական շեշտը դրված է կրթության և հետագա աշխատանքի տեղավորման վրա։ Միասնական ծրագրի ֆինանսական և կրթական բաղադրիչները. Կրթական վաուչեր. Շահառուներին կտրամադրվի մինչև 250,000 դրամ արժողությամբ վաուչեր՝ 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության հետ համաձայնեցված ծրագրերով ուսուցում անցնելու համար։ Աջակցություն գործատուներին (եամտային հարկի վերադարձ). 1–3-րդ ամիսներ. Եկամտային հարկի 50% վերադարձ (առավելագույնը 25,000 դրամ/ամիս)։ 4–6-րդ ամիսներ. Եկամտային հարկի 100% վերադարձ (առավելագույնը 50,000 դրամ/ամիս)։ Ուղղակի միանվագ աջակցություն աշխատողին (գործատուից անկախ). 1–3-րդ ամիսներ. 100,000 դրամ միանվագ վճար։ 12 ամսից ավելի աշխատելու դեպքում. Եվս 200,000 դրամ միանվագ վճար։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Զբաղվածության 3 ծրագրերը միավորվում են. ի՞նչ է փոխվում

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Միլիոնավոր հետևորդներն ապագա չեն. ինչպես են բլոգերները դառնում իրական ձեռնարկատերեր
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Ինչո՞ւ ենք երկուշաբթի առավոտյան ավելի հոգնած, քան ուրբաթ երեկոյան․ հանգստյան օրերի թակարդը
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Գերմանական հսկան հանձնվեց ամերիկյան մաքսատուրքերին. Audi-ն ԱՄՆ-ում առաջին գործարանն է հիմնում
Armenian Business News (ABNews) / 1 hour ago

Ո՞ր դեպքում կարող են չեղարկել ԱՄՆ վիզան. զգուշացում դեսպանությունից
Armenian Business News (ABNews) / 2 hours ago
Related coverage

Փաշինյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և ճանապարհների ապաշրջափակումը
ArmLur / Zhoghovurd / 7 minutes ago

Առաջ վարչապետն ասում էր 60 տոկոս կխփենք, հիմա Փաշինյանը դա խնդիր է համարում. Եղոյան
News.am / 7 minutes ago

Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին
A1plus / 8 minutes ago

Armenia, EU explore closer cooperation in transport, energy and digitalization
Public Radio of Armenia / 9 minutes ago