Ամեն ուրբաթ երեկոյան միլիոնավոր հոգնած մասնագետներ փակում են համակարգիչներն ու իրենց նույն խոստումը տալիս․ «Այս հանգստյան օրերին ոչինչ չեմ անելու, միայն ուժերս եմ վերականգնելու»։ Շատերը սովորել են սեփական ուղեղին վերաբերվել հին սմարթֆոնի մարտկոցի պես։ Նրանց թվում է, թե 50 ժամ տևած ծանր աշխատանքից հետո անհրաժեշտ է 48 ժամ «անջատված» մնալ՝ բազմոցին պառկած հեռուստացույց նայել կամ անվերջ թերթել սոցցանցերի նորությունները։ Սակայն երկուշաբթի առավոտյան նրանք իրենց ավելի սպառված են զգում, քան ուրբաթ օրը, գրում է Inc.com-ը։ Այսօր արհեստական բանականությունը (AI) ավելի ու ավելի է թեթևացնում մեր առօրյա վարչարարական գործերը։ Վերջին տվյալներով՝ այն աշխատողի համար խնայում է շաբաթական մոտ 5 ժամ։ Չնայած դրան՝ մասնագիտական հուզական այրման (burnout) մակարդակը ընդհանրապես չի նվազում։ Պատճառն այն է, որ մեր հոգնածությունը ոչ թե բարդ մտավոր աշխատանքից է, այլ թվային միջավայրի միօրինակ լարվածությունից և անվերջ էկրանին նայելուց։ Իսկ դա պասիվ պառկելով «բուժելն» ապարդյուն է։ Աշխատանքային հոգեբանության մեջ վաղուց հերքվել է այն թյուր կարծիքը, թե «ոչինչ չանելը» վերականգնում է ուժերը: Կազմակերպչական հոգեբան Սաբինա Զոնենթագը, ուսումնասիրելով սթրեսից վերականգնվելու մեխանիզմները, հայտնաբերեց կարևոր մի տարբերություն պարզապես թուլանալու (ռելաքսացիայի) և «հոգեբանական անջատման» (psychological detachment) միջև: Որպեսզի ուղեղն իսկապես հանգստանա, նա պետք է դադարի մտածել աշխատանքային խնդիրների մասին: Պասիվ հանգիստը (օրինակ՝ հեռախոսով սոցցանցեր թերթելը) ուղեղից ջանք չի պահանջում: Բայց քանի որ ուղեղը որևէ կոնկրետ գործով զբաղված չէ, ազատ մնացած հիշողությունը ֆոնային ռեժիմով նորից անցնում է աշխատանքային հոգսերն ու անհանգստությունները «ծամծմելուն»: Ֆիզիկապես դուք բազմոցին եք, բայց մտքով՝ դեռ աշխատասեղանի առջև: «Հոսքի» (flow) տեսության հիմնադիր, հոգեբան Միհայ Չիկսենտմիհային ապացուցել է․ պասիվ ժամանցի ընթացքում մարդիկ ավելի հաճախ են զգում ապաթիայով, տագնապով ու վատ տրամադրությամբ լի վիճակներ, քան այն պահերին, երբ զբաղված են որևէ հետաքրքիր, բայց ջանք պահանջող գործով։ Պասիվ հանգիստը չի լիցքավորում ուղեղը. այն պարզապես թմրեցնում է այն՝ տեղիք տալով տագնապներին։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հոգնածության դեմ լավագույն հակաթույնը «վարպետության փորձառություններն» են (mastery experiences): Սրանք աշխատանքից դուրս այնպիսի զբաղմունքներ են, որոնք իրական ջանք են պահանջում, մարտահրավեր են նետում ձեր ուժերին և նոր հմտություն են ձևավորում ձեր բուն մասնագիտությունից բոլորովին հեռու ոլորտում: Ակտիվ հանգիստը աշխատում է որպես մտավոր «անջատիչ»: Դուք չեք կարող մտածել եռամսյակի բյուջեի մասին, երբ փորձում եք թենիսի գնդակին ճիշտ հարվածել, ձեռքով որևէ բան պատրաստել կամ բարդ բաղադրատոմսով ուտելիք եփել: Քանի որ այդ գործն անկեղծ կենտրոնացում է պահանջում, այն ստիպողաբար դուրս է մղում աշխատանքային մտքերը ձեր ուղեղից: Այն էներգիա է ծախսում, բայց աշխատեցնում է ուղեղի բոլորովին այլ հատվածներ՝ տալով ինքնաբավության և ձեռքբերման այնպիսի զգացում, որը պասիվ պառկելը երբեք չի կարող տալ: Որպեսզի շաբաթվա վերջում ձեզ էներգիայով լեցուն զգաք, «անջատվելու» փոխարեն փորձեք հետևյալ 3 քայլերը. Էկրանները փոխարինեք շոշափելի գործերով Մեր աշխատանքն այսօր աբստրակտ է. ամբողջ շաբաթ ապակյա էկրանի վրա կոճակներ ենք սեղմում: Էկրաններից հոգնածությունը չի անցնի հյուրասենյակի ավելի մեծ էկրանին նայելով: Ձեզ անհրաժեշտ է իրական, շոշափելի զբաղմունք՝ պատրաստեք բարդ ընթրիք, նվագեք որևէ գործիք կամ ձեռքով մի բան սարքեք: Զբաղվեք մի բանով, որտեղ ձեր պաշտոնը կապ չունի Աշխատանքում բոլորը սովոր են համաձայնել ձեզ հետ, ինչը թուլացնում է ձեր բնազդները: Գտեք մի միջավայր, որտեղ ձեր պաշտոնական դիրքը ոչ մի արժեք չունի: Սպորտային թիմում խաղալը կամ նոր hobbie-ով զբաղվելը ձեզ կդնի անաչառ պայմանների մեջ, ինչը կարթնացնի ուղեղի քնած հատվածները: Խնայած ժամանակը ճիշտ ներդրեք Եթե արհեստական բանականությունը ձեզ շաբաթական 5 ժամ է խնայում, թույլ մի՛ տվեք, որ այդ ժամանակը փոշիանա անիմաստ անցկացրած րոպեների մեջ: Օգտագործեք այն ձեր միտքը նոր ուղղություններով զարգացնելու և հետաքրքիր թեմաներ ուսումնասիրելու համար: Հիշե՛ք․ Դուք վարդակից կախված մարտկոց չեք: Էկրանների առջև անցկացրած ծանր շաբաթից հետո լավագույն հանգիստը անշարժ պառկելը չէ, այլ ուղեղի բոլորովին այլ «մկաններ» աշխատեցնելը:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ինչո՞ւ ենք երկուշաբթի առավոտյան ավելի հոգնած, քան ուրբաթ երեկոյան․ հանգստյան օրերի թակարդը
Ամեն ուրբաթ երեկոյան միլիոնավոր հոգնած մասնագետներ փակում են համակարգիչներն ու իրենց նույն խոստումը տալիս․ «Այս հանգստյան օրերին ոչինչ չեմ անելու, միայն ուժերս եմ վերականգնելու»։Շատերը սովորել են սեփական ուղեղին վերաբերվել հին սմարթֆոնի մարտկոցի պես։ Նրանց թվում է, թե 50 ժամ տևած ծանր աշխատանքից հետո անհրաժեշտ է 48 ժամ «անջատված» մնալ՝ բազմոցին պառկած հեռուստացույց նայել կամ անվերջ թերթել սոցցանցե...

Comments
No comments yet — be the first to comment.
More from Armenian Business News (ABNews)

Ինչո՞ւ է կրճատվում հայկական ապրանքների արտահանումը. 2026-ի 9 ամիսների պատկերը
Armenian Business News (ABNews) / 19 minutes ago

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
Armenian Business News (ABNews) / 26 minutes ago

Ինչ փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ոլորտում․ քննարկում՝ նախարարությունում
Armenian Business News (ABNews) / 28 minutes ago

Արդյունաբերության անկում և ծիրանի գործոն. ի՞նչ է կատարվում տնտեսության հետ
Armenian Business News (ABNews) / 31 minutes ago
Related coverage

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում
News.am / 12 minutes ago

Մարդիկ կշարունակեն կորցնել իրենց աշխատանքն AI-ի պատճառով․ ահազանգում է Բիլ Գեյթսը
ABC Media / 32 minutes ago

Էլեկտրատրանսպորտները փոփոխությունից հետո կաշխատեն մինչև 23։00-24։00
Shant News / 1 hour ago

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում
168 Jham / 1 hour ago