Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել, որ կողմերն ակտիվորեն զարգացնում են գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում կապերի խորացմամբ ու ընդլայնմամբ, ինչպես նաև ընդհանուր տնտեսական դիվերսիֆիկացման և դիմակայունության ամրապնդմամբ։ Երկրի ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է հայկական ապրանքների արտահանման խթանմանը միտված ԵՄ աջակցությունը, ինչպես նաև հայ արտադրողներին ու արտահանողներին անհրաժեշտ տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով ծրագրերի իրականացումը։ Գերտ Յան Կուպմանը նշել է, որ ԵՄ-ն ողջունում է ՀՀ Կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին՝ ընդլայնելով համագործակցությունը բոլոր այն ոլորտներում, որոնք նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին, տնտեսական և ոլորտային համագործակցությանը, թվայնացման, էներգետիկայի, ենթակառուցվածքների զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Փաշինյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և ճանապարհների ապաշրջափակումը
Մանրամասներ

Comments
No comments yet — be the first to comment.
More from ArmLur / Zhoghovurd

Արմավիրի մարզի դատարանից կալանավոր է փախել․ ՀԵՏՔ
ArmLur / Zhoghovurd / 26 minutes ago

Ինչ կքննարկվի Ազգային ժողովի վաղվա նիստում
ArmLur / Zhoghovurd / 33 minutes ago

Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
ArmLur / Zhoghovurd / 44 minutes ago

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի համար են կրակել կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա որդուն․ հայտնի է պատճառը
ArmLur / Zhoghovurd / 1 hour ago
Related coverage

Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
Factor.am / 14 minutes ago

Նարեկ Կարապետյան. Այնտեղ, որտեղ մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել
Aravot / 17 minutes ago

«Ապրելու երկիր» կուսակցությունը զգալիորեն գերազանցել է նախորդ ընտրություններում արձանագրված արդյունքները․ Թանդիլյան
ABC Media / 20 minutes ago

ԵՄ-ն ողջունում է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգը և պատրաստ է հետևողականորեն աջակցել այդ գործընթացին. Գերտ Յան Կուպման
Aravot / 22 minutes ago