ArmLur.am -ի բացառիկ տեղեկությունների համաձայն երեկ գիշերը Կիևան փողոցում հնչած կրակոցների պատճառը աղջկա շուրջ մի խումբ տղաների միջեւ առաջացած անհասկացվածությունն է եղել։ Ի դեպ, միջադեպի բոլոր մասնակիցները կարատեիստներ են։ Հիշեցնենք, որ կրակոցներ էին հնչել Երևանում. վիրավորվել էր Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի 22-ամյա տղան։ Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, միջադեպ, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց և կա վիրավոր։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները հայտնաբերել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 22-ամյա Վահագն Հակոբյանն է, ում հայրը՝ Անդրանիկ Հակոբյանը, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահն է, տղան նույնպես կարատեիստ է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են դեպքի հանգամանքները ու որոշ մասնակիցների հայտնաբերել են։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․