Սյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Մայիսի 28 զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: ԱՅս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի Մայիսի 28 զբոսայգու տարածքում՝ 28/7-1 հողամաս հասցեում գտնվող՝ 0,04 հա մակերեսով հողատարածքը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի Մայիսի 28 զբոսայգում գտնվող՝ 0,04 հա մակերեսով, 750 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը. հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը: Նշենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Մայիսի 28-ի անվան զբոսայգին զբաղեցնում է 9595,68 քմ տարածք, որտեղ գտնվող հողատարածքները կառուցապատման իրավունքով կնքված պայմանագրերով հատկացվել են ֆիզիկական անձանց: Դատախազական ներգործության արդյունքում՝ նշված այգում գտնվող հողատարածքներից առ այսօր Սիսիան համայնքին վերադարձվել է 6411,48 քմ մակերեսով 13 հողատարածք: Դրանք են՝ 5 հողատարածքները համայնքին վերադարձնելու աշխատանքներն ընթացքի մեջ են,- ասված է հաղորդագրության մեջ։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 13-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը
Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2015 թվականի հուլիսի 25-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Այնուամենայնիվ, Երկիրը պտտվում է
Hetq / 1 hour ago

Ինչպե՞ս է նման վերելքը փոխում մարդուն, ու ի՞նչ է սովորեցնում սահմանների մասին #shorts #cop
Hetq / 1 hour ago

Պետրոս Վարդանյանը դատի է տվել ԲԴԽ-ին
Hetq / 1 hour ago

ԵՄ-ում տարաձայնություններ կան Կանադային ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու շուրջ
Hetq / 2 hours ago
Related coverage

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
168 Jham / 1 hour ago

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
24TV / 24News / 2 hours ago

Կալանքը վախենալու չէ, բոլորս երիտասարդ ենք, պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար. Կարապետյան
Hraparak / 3 hours ago

«Ուժեղ Հայաստանը» 8 ամիս է քաղաքական դաշտում. պատրաստ ենք հայրենիքի համար գնալ ամեն ինչի. Կարապետյան
News.am / 3 hours ago