Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հոկտեմբերի 29-ին և 30-ին մեկնելու են Մոնրեալ՝ մասնակցելու ԵՄ-Կանադա 21-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովից երկու օր առաջ ԵՄ անդամ երկրների միջեւ դեռևս տարաձայնություններ կան Կանադային ասոցացված անդամ-ի կարգավիճակ առաջարկելու նախաձեռնության շուրջ: Այսօր Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը արգելափակել են ԵՄ-ի հայտարարությունը, որում Կանադան որպես ասոցացված անդամ բնութագրող ձևակերպում կար: Ըստ POLITICO-ի՝ այսօրվա հայտարարության սևագրից ասոցացված անդամ եզրույթն ամբողջովությամբ հանելու նախաձեռնությունը գլխավորել է Գերմանիան։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջին անգամ ասոցացված անդամակցության գաղափարը հնչեցրել էր սեպտեմբերին, Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի՝ ԵՄ պաշտոնական այցի ժամանակ: Կարդացեք նաև՝ Ֆոն դեր Լայենը Կանադային առաջարկել է ԵՄ ասոցացված անդամ դառնալ Այնուամենայնիվ, ինչպես հայտնել են մի շարք միջազգային պարբերականներ, այս առաջարկն անելիս Ֆոն դեր Լայենը չէր խորհրդակցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ: ԵՄ-ն դեռևս չունի հստակ պատասխաններ, թե գործնականում ինչ է նշանակում ասոցացված անդամակցությունը։ Այն, ըստ երևույթին, ԵՄ-Կանադա աշխարհաքաղաքական դաշինքն ամրապնդելու փորձ է։ ԵՄ դեսպանները հայտարարության վերջնական տեքստը կքննարկեն վաղը՝ փորձելով համաձայնության գալ մինչև գագաթնաժողովի մեկնարկը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերին այս գաղափարն անվանել էր ծիծաղելի և սպառնացել ի պատասխան խոշոր մաքսատուրքեր սահմանել ԵՄ-ի նկատմամբ: Կարդացեք նաև՝ Դոնալդ Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել ԵՄ-ի և Կանադայի հասցեին ԵՄ-Կանադա գագաթնաժողովին նախատեսվում է ազդարարել ԵՄ-Կանադա Ապագայի դաշինքի (Alliance for the Future) մեկնարկի մասին: Ըստ Եվրոպական խորհրդի՝ այս գործընկերության նպատակն է խորացնել տնտեսական հարաբերությունները, ամրապնդել ժողովուրդների միջև կապերը և ուժեղացնել համատեղ գործողությունները համաշխարհային ասպարեզում: Քննարկվելու են նաև առևտրին, թվային ոլորտին, կրիտիկական նշանակության հումքին, անվտանգությանը, կրթությանը, համատեղ հետազոտություններին և երիտասարդությանը վերաբերող մի շարք հարցեր: Նշենք, որ ԵՄ-ն և Կանադան ստորագրել են համագործակցության մի շարք համատեղ համաձայնագրեր, օրինակ՝ 2016 թվականի Ռազմավարական գործընկերության համաձայնագիրն (SPA) ու Համապարփակ տնտեսական և առևտրային համաձայնագիրը (CETA): CETA-ի շրջանակներում կողմերը վերացրել են մաքսատուրքերը ապրանքների 98%-ի համար: 2025 թվականին ԵՄ-ն և Կանադան նաև գործընկերություն են հաստատել անվտանգության և պաշտպանության ոլորտում: Կանադան մասնակցում է SAFE (Security Action for Europe) ծրագրին: Իսկ 2026 թվականին ստորագրած համաձայնագրով կանադական ռազմարդյունաբերական ընկերությունները կարող են սպառազինություն մատակարարել ԵՄ-ին SAFE-ի շրջանակներում: Երկու կողմերը նաև համագործակցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում։ Լուսանկարը՝ FREDERIC SIERAKOWSKI
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ԵՄ-ում տարաձայնություններ կան Կանադային ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու շուրջ
Գագաթնաժողովից երկու օր առաջ ԵՄ անդամ երկրների միջեւ դեռևս տարաձայնություններ կան Կանադային «ասոցացված անդամ»-ի կարգավիճակ առաջարկելու նախաձեռնության շուրջ:

Comments
No comments yet — be the first to comment.
More from Hetq

Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները Իտալիայում քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդումը
Hetq / 1 hour ago

Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Hetq / 1 hour ago

Նիդերլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Hetq / 1 hour ago

Հին դեմքեր՝ նոր ծրագրեր. ի՞նչ է խոստանում ախուրյանցիներին ՔՊ-ն առաջիկա 5 տարվա համար
Hetq / 2 hours ago
Related coverage

Գերմանիայի բնակիչների գրեթե 90%-ը կարծում է, որ կառավարությունը գլուխ չի հանում երկրի խնդիրներից
168 Jham / 24 minutes ago

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը դեմ են արտահայտվել ԵՄ-ին Կանադայի ասոցացված անդամակցության գաղափարին. Euronews
168 Jham / 37 minutes ago

Սրիկանե՛ր, Նիկոլը հավերժ չէ․ շատ շուտով հենց դուք եք պատասխան տալու
Noyan Tapan TV / 41 minutes ago

Պուտինի վերջը մոտենում է․ նա իր նստավայրը վերածում է անառիկ ամրոցի
Noyan Tapan TV / 41 minutes ago