Գողության վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 13-ին։ Գիշերը Քասախ գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել էին կենցաղային իրեր, իսկ մեկ այլ դեպքով կոտրել էին ավտոտնակի դուռը և տարել տարբեր սարքերավորումներ, նաև վնասել կայանված մեքենան։ Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցներ՝ ստացվեց տեղեկություն, որ Քասախ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից տարել են համարանիշը։ Մայրաքաղաքի կիսակառույց մի շինությունից գողություն էր կատարվել նաև հոկտեմբերի 15-ի գիշերը։ Այս անգամ վնասը կազմել էր ավելի քան հինգ միլիոն դրամ, իսկ գողոնը տեղափոխվել էր «Ֆորդ» մակնիշի բեռնատարով։ Նաիրիի համայնքային ոստիկանների ու Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների Օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիշյալ բոլոր գողությունները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի իր բեռնատարով կատարել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում բնակվող 33-ամյա մի տղամարդ։ Հոկտեմբերի 19-ին հենց Մուղնիում տղամարդը ձերբակալվեց և իր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց Նաիրիի համայնքային բաժին։ Նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողոնի մի մասը, այլև մշակված կանեփի 169 բույս և 14 փամփուշտ։ 33-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ —00—ԼԱ The post Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է appeared first on 24News .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է

Comments
No comments yet — be the first to comment.
More from 24TV / 24News

Մաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ Shamshyan
24TV / 24News / 12 minutes ago

Մոսկվան և Կիևը հայտարարել են, որ Ալյոշկիում հրադադարի ռեժիմը պահպանվում է
24TV / 24News / 19 minutes ago

Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
24TV / 24News / 26 minutes ago

Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներ
24TV / 24News / 33 minutes ago
Related coverage

Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել է
168 Jham / 15 minutes ago

Կալանքը վախենալու չէ, բոլորս երիտասարդ ենք, պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար. Կարապետյան
Hraparak / 1 hour ago

«Ուժեղ Հայաստանը» 8 ամիս է քաղաքական դաշտում. պատրաստ ենք հայրենիքի համար գնալ ամեն ինչի. Կարապետյան
News.am / 2 hours ago

Առանց Քոչարյանի ու Կարապետյանի. Փաշինյանի նպատակաը
Alpha News / 2 hours ago