Երևանի Ազատության պողոտայում ոռոգման ցանցի կառուցման ընթացքում տեղադրվել են անորակ ու թերի խողովակներ, ինչի հետևանքով պարբերաբար վթարներ ու արտահոսքեր են տեղի ունենում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց անհապաղ խզել պայմանագիրը տվյալ շինարարական ընկերության հետ և նրան ուղարկել «սև ցուցակ»: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը զեկուցեց, որ Ազատության պողոտայում աշխատող կապալառուն տեղադրել է տեղական արտադրության խոտանված խողովակներ, որոնք ճնշմանը չեն դիմանում։ «Խողովակը մոնտաժումից հետո անընդհատ ջրի արտահոսք է տալիս: Իմ այցից հետո առաջարկել եմ կոմունալ վարչությանը՝ գնալ իրավական ճանապարհով, խզել պայմանագիրը, ուղարկել «սև ցուցակ» և խողովակները տալ պետական փորձաքննության: Տեղադրված 500 մետրը հիմա ստիպված փոխում են ավելի հաստ խողովակով, բայց դա էլ մխիթարանք չէ»,- նշեց Արեյանը: Տիգրան Ավինյանը վրդովմունք հայտնեց կապալառուների անպատասխանատու գործելաոճի առնչությամբ՝ հանձնարարելով առանց հապաղելու պատժել ընկերությանը։ «Այո՛, պետք է խզել, ու պետք է խզել շտա՛պ: Ու այո՛, թող գնան «սև ցուցակ»: Ու այո՛, հերի՛ք եղավ, կյանքներս կերան: Պռոշյան-Պարոնյանն ամբողջ տարին տենց քանդած թողեցին, Ազատությունն էլ ամիսը մի անգամ մի հատ տենց «ֆանտան» էր անում, որովհետև որոշել էին գնալ էժան տարբերակով: Խզե՛լ պայմանագիրը: Պիտի պատժվե՛ն այդ մարդիկ: Այդ անընդհատ մոտեցումը, թե «դե մի բան անենք, որ հասցնենք», ինձ չի հետաքրքրում: Խզե՛ք»,- շեշտեց Ավինյանը: Քաղաքապետը հանձնարարեց պայմանագրի խզումից հետո հրատապության կարգով ներգրավել նոր և բարեխիղճ կազմակերպություն, որը որակով ավարտին կհասցնի Ազատության պողոտայի ոռոգման ցանցի անավարտ հատվածը: Մանրամասները՝ տեսանյութում։ Անի Թամրազյան
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Comments
No comments yet — be the first to comment.
More from Factor.am

Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
Factor.am / 2 hours ago

Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
Factor.am / 2 hours ago

Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
Factor.am / 2 hours ago

Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
Factor.am / 2 hours ago
Related coverage

Հայաստանի մետաղական պաշարները երեք անգամ ավելի շատ են տարածաշրջանի միջին ցուցանիշից
Noyan Tapan TV / 35 minutes ago

Ամուլսարը յուրաքանչյուր հայի համար 1000 դոլարի արդյունք կապահովի
Noyan Tapan TV / 36 minutes ago

Արամ Մնացականովը՝ «Что Где Есть в Петербурге – 2026» հոբելյանական մրցանակաբաշխության դափնեկիր
Alpha News / 1 hour ago

Համաշխարհային բանկը կանխատեսում է պարենամթերքի գների հետագա աճ․ հիմնական պատճառները
Alpha News / 1 hour ago