Լաոսում ՀՀ դեսպան Սուրեն Բաղդասարյանը (նստավայրը՝ Հանոյ) Վիենտյան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարության և արդյունաբերության ու առևտրի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Այդ մասին ասված է Լաոսում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «ԼԺԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մայթոնգ Թամմավոնգսանի և ԱԳՆ Եվրոպայի և Ամերիկաների վարչության գլխավոր տնօրեն Էկկաֆաբ Ֆանթավոնգի հետ հանդիպումների ընթացքում կարևորվեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Անդրադարձ կատարվեց կրթության, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացմանը։ Լաոսական կողմը պատրաստակամություն հայտնեց քննարկել կրթական փոխանակումների ընդլայնման հարցերը։ Լաոսի արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին առևտրի վարչության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվեց գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատման և թիրախային առցանց հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկեցին գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, դեղագործության, ագրոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և էկոտուրիզմի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվեցին շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հնարավոր գործընկերների բացահայտումը և գործարար կապերի ընդլայնումը։ Կայացած բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատեցին երկկողմ հարաբերությունների չիրացված ներուժն օգտագործելու և փոխգործակցության գործնական ուղղությունները հետևողականորեն զարգացնելու պատրաստակամությունը»,- նշված է գրառման մեջ: The post Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Քննարկվել են Հայաստանի և Լաոսի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել | tert.am
Infocom / 1 hour ago

Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը | armenpress.am
Infocom / 2 hours ago
Շատ լավ է, որ ԹՐԻՓՓ-ի իրագործումը կախված չէ խաղաղության համաձայնագրի ստորագրումից․ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Նարեկ Կարապետյանին | armenpress.am
Infocom / 2 hours ago
ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
Infocom / 2 hours ago
Related coverage

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են, ի՞նչ խողովակներով եք բանակցում Ադրբեջանի հետ
Hraparak / 6 minutes ago

ՀՀ կժամանի Սլովենիայի արտաքին գործերի նախարարը
PanArmenian / 25 minutes ago

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են,ինչ խողովակներով է ՀՀ-ն բանակցում Ադրբեջանի հետ
A1plus / 33 minutes ago

Դիվանագիտական հարաբերությունները տոտալ բացակայում են,ինչ խողովակներով է ՀՀ-ն բանակցում Ադրբեջանի հետ (տեսանյութ)
A1plus / 33 minutes ago