Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիային։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նորին Մեծության այցը և հույս հայտնել, որ նա Հայաստանից կստանա ջերմ տպավորություններ։ ՀՀ վարչապետը հավելել է, որ այս տարի արդեն Իսպանիայի երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախ վարչապետ Պեդրո Սանչեսի, ապա թագուհի Սոֆիայի այցերը Հայաստան վկայում են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է օգտագործել երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան՝ քաղաքական երկխոսությունն էլ ավելի ամրապնդելու նպատակով։ Թագուհի Սոֆիան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է ջերմ հյուրընկալությամբ ու Հայաստանով։ Նորին Մեծությունը նշել է, որ Երևանում մասնակցելու է Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև պատրաստվում է այցելել Հայաստանի պատմամշակութային վայրեր, ներկա գտնվել Հայաստան-Իսպանիա բարեկամական կապերին նվիրված միջոցառումների: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը և թագուհի Սոֆիան մտքեր են փոխանակել երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ։ The post ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային appeared first on Infocom .
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
ՀՀ վարչապետը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային

Comments
No comments yet — be the first to comment.
More from Infocom

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին | armenpress.am
Infocom / 1 hour ago

Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը | azatutyun.am
Infocom / 1 hour ago

Հավակնություններից դեպի գործողություն․ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացումը՝ COP17-ի օրակարգում
Infocom / 2 hours ago

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը
Infocom / 2 hours ago
Related coverage

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԶՆԻՎ ՉԷ ԱՆԳԱՄ ԵՄ-Ի ՀԵՏ․ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
168 Jham / 14 minutes ago

Ձայն Բազմաց | Եթե Փաշինյանն իշխանության չլիներ, ՔՊ-ն համայնքներում այդքան ձայն կհավաքե՞ր
Yerkir / 14 minutes ago

Նեթանյահուն հայտարարել է, որ իր հակառակորդները փորձում են «գողանալ» խորհրդարանական ընտրությունները
24TV / 24News / 16 minutes ago

Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
A1plus / 19 minutes ago