azatutyun.am «Ազատության» տեղեկություններով՝ կալանավորվել է գործարար Ռուբեն Կարախանյանը, որի անունը կապվում է Երևանի Միկոյան 64 բնակելի համալիրի բակի շուրջ 4,000 քմ հողատարածքի օտարման գործարքի հետ։ Նրա կինը՝ Աիդա Հովհաննիսյանը, համալիրի կառուցապատող «Ն ԵՎ Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 62.5% բաժնեմասի սեփականատերն է, իսկ Կարախանյանը «ԿԱ ԷՌ Մայնինգ» ՍՊԸ-ի բաժնետերն է։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հաստատեցին այս լուրը, նշելով, որ քրեական հետապնդում է հարուցվել երեք անձի նկատմամբ։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Կալանավորվածներից մեկն էլ հենց Ռուբեն Կարախանյանն է։ Կոմիտեի փոխանցմամբ՝ այդ 3 անձանցից մեկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Մյուս երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նույն հոդվածով, ինչպես նաև 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու համար։ Քննչական կոմիտեից չեն հստակեցնում՝ արդյո՞ք այս վարույթը կապ ունի Միկոյան 64-ի շուրջ ծագած վեճերի հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում The post Կալանավորվել է Միկոյան 64-ի հողատարածքի վիճահարույց վաճառքի հետ կապվող գործարար Ռուբեն Կարախանյանը | azatutyun.am appeared first on Infocom .