Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արեգա Հովսեփյանը, Սյուզաննա Սայադյանն ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Սարգիս Խանդանյանը ողջունել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին։ Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի հետ տարբեր ձևաչափերով առկա է արդյունավետ համագործակցություն։ ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերություններից, կարևորել տարբեր բնագավառներում ԵՄ աջակցությունը։ Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում իրենց հյուրընկալելու համար՝ Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանում անցկացումը։ Հյուրերը մի շարք ոլորտներում իրենց հաջողված փորձը ներկայացնելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում երկկողմ գործակցության վերաբերյալ՝ ակնկալելով կոնկրետ արդյունքների արձանագրում։
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը
Ազգային ժողովում հյուրընկալվել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
A1plus / 1 hour ago

Օրացույց․ 28-ը հոկտեմբերի․ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային զարգացումները
A1plus / 1 hour ago

Բիզնեսը հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն․ Միրզոյան (տեսանյութ)
A1plus / 2 hours ago



