997-ի հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը մարգարեանում է՝ հնարավոր է ինքն այս պաշտոնում երկար չմնա: Ընդամենը մեկ ամիս առաջ է նախագահ Տեր-Պետրոսյանը ասուլիսում ներկայացրել Ղարաբաղի հարցի լուծման իր տեսակետը, որի հետ Արզումանյանը համաձայն է: Մտավորականների մի խումբ Կինոյի տանը հայտարարում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ չէ, Արզումանյանը զարմացած է: Մտավորական Հայաստանը նույն օրը հանրահավաք է հրավիրում ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի կազմկոմիտեի, որը ձեւավորվել է Կինոյի տանը: Ընդդիմադիրներն ասում են, որ նախագահն ուզում է Արցախը բռնակցել Ադրբեջանին: Արամ Սարգսյանն ասում է, թե բացառված չէ, որ իրենք սխալ են հասկացել նախագահին, բայց Ադրբեջանն ինչու՞ է ծափահարում նրան: 2000-ի հոկտեմբերի 28-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասում է, որ բյուջետային պարտքերը նոր չեն ձեւավորվել, դրանք նախկին կառավարությունների ժառանգությունն են: Ինքն էլ փակում է դրանք: 2000 թվականի այս օրը ծառատունկով են մեկնարկում Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունները: Կաթողիկոս Գարեգին Երկրորդն անձամբ է օրհնում Խոր Վիրապում տնկվող ծառերը: Նույն օրը դաշնակցության Նիկոլ Աղբալյան երիտասարդական միությունը խոշոր երթ է կազմակերպել Երեւանի փողոցներով: Նրանք քայլում են ամերիկյան դեսպանատուն եւ բղավում՝ Հուդա, ոճրագործ: Օրերս է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն իր օրակարգից հանել Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումը: Քննադատության թիրախում նախագահ Բիլ Քլինթոնն է եւ մեր իշխանությունը: Նույն օրը Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտած պատգամավորներ Հրանտ Խաչատրյանն ու Հայկ Բաբուխանյանը վերադառնում են խորհրդարան: Այն դարձել է ծիծաղի օբյեկտ: Սակայն վերադառնում են, հենց պարզում են, որ պարտավորություններ ունեն ժողովրդի հանդեպ: 2001-ի հոկտեմբերի 28-ին ընդդիմադիր եռյակը՝ ՀԺԿ-ն, Հանրապետությունը եւ Ազգային Միաբանությունը Մատենադարանի մոտ հրավիրած խոշոր հանրահավաքում խոսում են միայն Ռոբերտ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու մասին։ Նույն օրը խորհրդարանի ղեկավար Արմեն Խաչատրյանը լրագրողներին տեղեկացնում է, թե որ կուսակցությանն է պատրաստվում անդամագրվել Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ն թողնելուց հետո: Ինքը ներկայացնում է բոլոր կուսակցությունները: Իսկ ընդդիմությանն արդեն խորհուրդ է տալիս տեսնել իշխանությունների լավը։ Նույն օրերին լարված իրավիճակ է Մեծամորի ատոմակայանում: Աշխատակիցները կրկին պահանջում են իրենց աշխատավարձերը: Վերջին անգամ նրանց վճարվել է մայիս ամսվա աշխատավարձը: Նրանք հրաժարվում են շարունակել աշխատանքը: Կայանի աշխատանքները չեն դադարեցվել, սակայն վերաթողարկման, այսինքն, հոսանք արտադրելու համար, ըստ ատոմակայանի տնօրենի, անհրաժեշտ է վճարել աշխատավարձերը: 2009-ի այս օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը իր նախարարներին հրավիրում է խմբակցության պատգամավորների հետ հանդիպելու: Կա տեսակետ, որ Ծառուկյանը դժգոհ է նախարարների աշխատանքից եւ պատրաստվում է փոխել նրանց։ 2011-ի հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը: Այս մասին Կարապետյանը հայտնում է Ֆեյսբուքի իր էջով՝ նշելով, որ հրաժարականը քաղաքական կամ ներիշխանական տարաձայնությունների ենթատեքստ չունի, ինքը տեղափոխվում է այլ աշխատանքի:
Free: opens Google Translate with the text filled in. Long articles are split into numbered sections.
Premium: read the translation right here, without leaving HyeNews. Try free for 7 days.
Օրացույց․ 28-ը հոկտեմբերի․ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը (տեսանյութ)
Օրացույց․ 28-ը հոկտեմբերի․ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը

Comments
No comments yet — be the first to comment.
More from A1plus

Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
A1plus / 36 minutes ago

Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային զարգացումները
A1plus / 1 hour ago

Բիզնեսը հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն․ Միրզոյան (տեսանյութ)
A1plus / 1 hour ago

Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամներն ԱԺ-ում պատասխանում են պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
A1plus / 2 hours ago
Related coverage

Թուրքիայում թոշակառուները ստեղծել են իրենց գյուղը
168 Jham / 17 minutes ago

Կոտրված մեքենաներ, մահակներ, քարեր. կան վիրավորներ. ինչ է կատարվել «Ճրագ Հոլլ» ռեստորանում
ArmLur / Zhoghovurd / 18 minutes ago

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ
24TV / 24News / 27 minutes ago

Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց սեփական թիմակիցներին
Noyan Tapan TV / 29 minutes ago